Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը պետք է գա դատարան, իր հայտարարությունները հիմնավորի, լսի հակափաստարկները եւ ներողություն խնդրի։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Նա ԱԺ-ում մեղադրանքներ է հնչեցրել, որի համար պահանջում ենք հրապարակային ներողություն խնդրել։ Այսինքն՝ կա մի անձ, որը լկտիաբար մեղադրանքներ է հնչեցնում կուսակցության հասցեին։ Այս փուլում նպատակահարմար ենք գտել իրավական ճանապարհով հարցին լուծում տալ։
Դատարանում կպարզվի արդյոք ինքը ընդունո՞ւմ է իր դեմ ներկայացված դատական հայցը, թե՞ ոչ։ Նա պետք է գա դատարան, իր հայտարարությունները պաշտպանի եւ հիմնավորի, լսի հակափաստարկները, ներողություն խնդրի, ուրիշ ճանապարհ չունի»,- լրատվամիջոցի թղթակցին ասել է Իշխան Սաղաթելյանը։
Yerkir.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի:
Ըստ հայցի պահանջի՝ վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել պարտավորեցնելն է և զրպարտության համար փոխհատուցելը:
Դատական-տեղեկատվական համակարգից նաև տեղեկանում ենք, որ գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանին։
Հայցի համար հիմք է հանդիսացել պատգամավոր Բաբաջանյանի 2019 թվականի դեկտեմբերի 6-ի ԱԺ ամբիոնից այն ելույթը, որում նա ՀՅԴ–ին անվանել էր «ահաբեկչական անցյալով հայտնի այս ուժ, որը հիմա էլ որոշել է պարիտզանական մարտեր մղել պետության դեմ»։