|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ (ներկայացվել է ամբուլատոր քարտից քաղվածք` բառացի նույն նշումով)։ Այս մասին հայտնում է փաստաբան Լուսինե Վիրաբյանը։
«Դատավորին միջնորդում ենք անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու և մասնագիտական պարտականությունների կատարումից խուսափելու համար սանկցիա կիրառել` ասում է սպասեք հաջորդ նիստին գա` պարզաբանի։ Կարող է լուրջ հիվանդ է։
Հարց. Գուշակել որ՞ գործով է զավեշտը, և ո՞վ է դատավորը։
Ի դեպ` կարող էր չէ՞ դատախազը դատական նիստին ներկայանալ հեծանիվով` միաժամանակ և առողջ ապրելակերպ կվարեր, և մասնագիտական պարտականությունները կկատարեր, հնարավոր է նաև խրախուսվեր էլ»։