| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երեկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (Կապանի նստավայրում) նշանակված էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով առաջին դատական նիստը: Yerkir.am-ին հայտնի է դարձել, որ երեկվա նիստին դատարան չեն ներկայացել մեղադրող դատախազը, գործով տուժողներ Արագած Ղևոնդյանը, Սուրիկ Խաչատրյանն ու Մարտիրոս Գրիգորյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում գործով ամբաստանյալ Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը հայտնեց, որ դատախազությունը պաշտպանական կողմին չի ուղարկել մեղադրական եզրակացությունը, որպեսզի հնարավորություն ունենային ծանոթանալու և մասնակցելու դատական նիստին: Հենց այս պատճառով էլ դատական նիստը հետաձգվել է: Պաշտպանը հայտնեց, որ երեկ դատարանն է տրամադրել մեղադրական եզրակացության օրինակը:
Նշենք, որ ներկայումս այս գործով կալանքի տակ է միայն ամբաստանյալներից Հենրիկ Ավագյանը, իսկ մյուս ամբաստանյալի՝ Գարեն Աթաջանյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Իսկ այս գործով արդեն նախկին մեղադրյալների ՝ Արա Բուդաղյանի և Վիտալի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը ԱԱԾ-ն դադարեցրել էր` արդարացման հիմքով:
Գործով տուժող Սուրիկ Խաչատրյանը, ըստ Yerkir.am-ի տեղեկությունների, լուրջ առողջական խնդիրներ ուներ և տևական ժամանակ է` բուժում էր ստանում արտասահմանում: Մոտ մեկ շաբաթ առաջ մարզպետը Yerkir.am-ին հայտնել էր, որ կազդուրվում է և մեկ շաբաթից կվերադառնա աշխատանքի: