կարևոր
577 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-03 10:38
Քաղաքական

Պարոն Ռուբինյանը դուք ընտրվելու եք ԱԺ նախագահ, բայց դուք չեք լինելու ԱԺ նախագահ. Ռուբեն Մխիթարյան

Ռուբեն Ռուբինյանը երեկ խոսում էր բարեկրթության մասին, իրականում՝ ողջունելի է, միայն պարոն Ռուբեն Ռուբինյանը մոռացել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ամբողջ քարոզարշավի ընթացքում եղել է բարեկրթության սահմաններում։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը;

Նա ընդգծեց, որ իրենց ամբողջ քարոզարշավը նվիրված է եղել իրենց ծրագրերին։

Անդրադառնալով ռուբեն Ռուբինյանի այն պնդմանը, թե ՀՀ-ում բռնաճնշումներ չկան, պատգամավորն ասաց․ «Ինձ հետաքրքիր է, եթե ՀՀ-ում չկան բռնաճնշումներ, չկան քաղաքական բանտարկյալներ, այդ դեպքում պրիմիտիվ ժեստի համար, ինչի՞ եմ ես շուրջ երկու ամիս կալանավորվել։ Քննիչի կողմից կայացված որոշումից հետո՝ Առաջին ատյանի դատարանը կալանքի որոշում է տալիս, բայց Վերաքննիչ դատարանը ինձ ուղարկում է տուն՝ նշելով, որ հանցակազմ առկա չէ, ի զարմանս մեզ՝ Վճռաբեկ դատարանը նույն միտքն է ասում: Հոկտեմբերի 20-ից հետո առաջին անգամ հունիսի 1-ին, քննիչից զանգ եմ ստանում և զարմանալիորեն պարզվում է, որ քրեական գործը կարճվել է։ Եթե սա քաղաքական չէր, ոչինչ չանելու համար՝ մարդը ինչի է իր ընտանիքից կտրվում շուրջ երկու ամիս և իր կալանք կրում Արթիկ ՔԿՀ-ում»;