Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստրասբուրգում ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանում քննարկել են Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման եւ քաղբանտարկյալների խնդիրների մասին զեկույցները: «Ազատություն» ռադիոկայանի ամերիկյան ծառայության հաղորդմամբ` Վեհաժողովում մերժվել է քաղաքական բանտարկյալների մասին զեկույցը, որի հեղինակը` գերմանացի Քրիստոֆ Շտրասերը, ներկայացրել էր 85 բանտարկյալի անունով ցուցակ: Զեկույցի դեմ է քվեարկել 125, կողմ` 79 մարդ: Բաքուն մինչ քննարկումն արտահայտել էր իր բողոքն այդ զեկույցի դեմ:
Փոխարենը` ընդունվել է բանաձեւ Պեդրո Ագրամունտայի եւ Ջոզեֆ Դեբոնո Գրեկայի` «Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման մասին» զեկույցի հիման վրա: Բանաձեւի համաձայն` Եվրոպայի խորհրդին Ադրբեջանի անդամակցությունից ի վեր այդ երկրում որեւէ ընտրություն չի անցել ժողովրդավարական չափանիշներով։ ԵԽԽՎ-ի կարծիքով` մի շարք թերությունները եւ բացթողումները ընտրական գործընթացում, մասնավորապես` ընտրական կանոնադրության, թեկնածուների եւ դիտորդների գրանցման, ինչպես նաեւ բողոքների եւ բողոքարկումների քննարկման կապակցությամբ, պետք է քննարկվեն մինչեւ հաջորդ ընտրություններ:
«Մարդու ազատությունների եւ իրավունքների իրագործման դեմ կիրառվող սահմանափակումներն անարդար դատական գործընթացի եւ գործադիր իշխանության չափից ավելի ազդեցության հետ համատեղ հանգեցնում են քաղաքացիների պարբերական ձերբակալությունների, որոնք կարող են համարվել խղճի համար ազատազրկվածներ»,- ընդգծված է ԵԽԽՎ բանաձեւում։