|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգում է գտնվում «Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ գործը»: Նախագիծը կազմվել է իսլանդացի պատգամավոր Տորհիլդուր Սուննա Էվարսդոտտիրի կողմից և կքննվի հունվարի 27-ին:
Զեկույցը պարունակում է լուրջ անհանգստություններ Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրների վերաբերյալ, որոնք ունեն «համակարգային բնույթ», - այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտնում է «Թուրան» գործակալությունը:
Դեռ 2001 թ., երբ Ադրբեջանը մտավ Եվրոպայի խորհուրդ, ԵԽԽՎ-ն կոչ արեց Բաքվին «ազատել կամ վերանայել դատական կարգով քաղբանտարկյալների հարցը»: Սակայն այդ հարցը մինչ օրս այդ երկրում արդիական է մնում: Վերջին տարիներին ՄԻԵԴ-ը բազմիցս է վճիռներ կայացրել Ադրբեջանում ընդդիմադիր գործիչների կամայականորեն ձերբակալելու վերաբերյալ:
Բանաձևում առաջարկվում է, «մեկընդմիշտ լուծել քաղբանտարկյալների հարցը»: Նշենքն նաև, որ Ադրբեջանում քաղբանտարկյալ է մոտ 120 իրավապաշտպան: