կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-23 13:06
Առանց Կատեգորիա

25-37 դոլար՝ Moderna-ի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մեկ չափաբաժնի գինը

25-37 դոլար՝  Moderna-ի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մեկ չափաբաժնի գինը

Նուբար Աֆեյանին պատկանող Moderna ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մեկ չափաբաժնի գինը կտատանվի 25-37 դոլարի սահմանում: Այս մասին գերմանական Die Welt պարբերականին հայտնել է ընկերության ղեկավար Ստեֆան Բանսելը:

Ըստ նրա՝ վերջնական գինը կախված կլինի խմբաքանակի չափից, որն անհրաժեշտ կլինի պատվիրատուին:

«Դա արդար գին է՝ հաշվի առնելով COVID-19-ով վարակված ծանր հիվանդի բուժման ծախսերը առողջապահության համակարգի համար: Մենք հետաքրքրված չենք առավելագույն շահույթ ձեռք բերելու հարցում»,- մանրամասնել է ընկերության ղեկավարն ու շեշտել՝  այս պահին ընկերությունը բանակցություններ է վարում Եվրահանձնաժողովի հետ՝ պատվաստանյութը Եվրոպա մատակարարելու համար:

Նրա խոսքով՝ մինչև տարեվերջ ընկերությունը մտադիր է 20 մլն դեղաչափ արտադրել, որի մի մասը հասանելի կլինի Եվրոպայում:

Հիշեցնենք, որ ընկերությունն օրեր առաջ հաշվետվություն էր ներկայացրել, ըստ որի՝ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլի արդյունքները 95 տոկոս արդյունավետություն են ցույց տվել: