|
Փոխարժեքներ
28 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը 5 մլն դոլար է հատկացրել հումանիտար եւ սոցիալական ծրագրերի իրականացման համար, որոնց նպատակն է Հայաստանի եւ Արցախի կայուն զարգացման ապահովումը: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է Սամվել Կարապետյանի որդին՝ Սարգիս Կարապետյանը:
«Իմ ընտանիքը միշտ կանգնել է իր ժողովրդի կողքին: Նաեւ հիմա ենք կանգնած: Հորս որոշմամբ այսօր օգնության հերթական տրանշն է հատկացվել: 5 մլն դոլար կծախսվի հումանիտար եւ սոցիալական ծրագրերի իրականացման համար, որոնց նպատակն է Հայաստանի եւ Արցախի կայուն զարգացման ապահովումը:
Ես անընդհատ տեսնում եմ, թե անկախ հնարավորություններից՝ ինչպես ենք մենք, մեզնից յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով ավանդ բերում ընդհանուր մեծ գործին: Այսօր մեր գործողություններից կախված կլինի այն, թե ինչպիսի օրինակ կծառայենք մեր երեխաներին եւ ինչպիսին կլինի մեր Հայրենիքը վաղը: Մենք կկարողանանք, ես հավատում եմ»,- նշել է Սարգիս Կարապետյանը: