|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սիրիական Իդլիբում հակամարտության լուծումը առաջվա պես հնարավոր է միայն կյանքի կոչելով Աստանայում և Սոչիում ձեռք բերված համաձայնությունները. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին Interfax-ին հայտարարել է ՌԴ Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Դմիտրի Նովիկովը:
«Ես համարում եմ, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև փոխհամաձայնության մակարդակը թույլ է տալիս, որ առաջ շարժվենք՝ չհաշված Թուրքիայի տարօրինակ հայտարարություններին, որ Աստանայի և այլ ձևաչափերը անարդյունավետ են», - նշել է Նովիկովը:
Ավելի վաղ Էրդողանը մեղադրել էր Ռուսաստանին Սոչիի և Աստանայի համաձայնությունները Սիրիայի հարցում չկատարելու մեջ: