Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Ջ. Ուորլիքի վերջին հայտարարություններին՝ կապված ԼՂ համակարտության կարգավորման հետ:
Նա նախ հայտարարեց, որ ասել եւ ասում է` բոլոր հակամարտությունները չի կարելի դիտարկել մեկ հարթություն մեջ, ուստի նաեւ հակամարտությունների լուծման մոտեցումները տարբեր են:
Սերժ Սարգսյանը նշեց նաեւ, որ Ուորլիքը հիմնականում որեւէ նոր բան չի ասել, ասել է այն, ինչ իր նախագահը ասել է տարբեր առիթներով: Նույն մոտեցումը, ըստ Սերժ Սարգսյանի, կա նաեւ զինադադարի 20-ամյակի առթիվ արված` համանախագահների հայտարարության մեջ:
«Որքան էլ Ադրբեջանի ղեկավարությունը փորձի այդ մոտեցումները յուրովի մեկնաբանել, միեւնույն է՝ ոչինչ չի ստացվելու»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Նա նաեւ ընդգծեց, որ չի կիսում այն մոտեցումը, թե իբր տարբեր երկրներ ցուցաբերում են երկակի ստանդարտներ: Այդ մոտեցումները, ըստ Սերժ Սարգսյանի, բխում են հակամարտությունների պատմությունից, ծագումնաբանությունից: «Որեւէ փոփոխություն ես չեմ տեսնում»,- ասաց Սերժ Սարգսյանը: