Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կրեմլը հասկանում և հարգում է Թուրքիայի վճռականությունը՝ ապահովելու սեփական անվտանգությունը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Սիրիայում քրդերի դեմ Անկարայի հատուկ գործողությունը: Այս մասին տեղեկանում ենք Московский Комсомолец պարբերականից:
«Դա նրա օրինական իրավունքն է»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Կրեմլի խոսնակը նաև բոլոր կողմերին կոչ է արել զերծ մնալ քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը։ Նրա խոսքով՝ դա կարող է ավելի բարդացնել անվտանգության հետ կապված իրավիճակը։
Միևնույն ժամանակ Կրեմլը չի համաձայնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն խոսքերի հետ, թե Ռուսաստանը չի կատարել Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարելու իր պարտավորությունները։
«Ռուսաստանի և Թուրքիայի մոտեցումներում կան որոշակի նրբերանգներ՝ Սիրիայում իրադրության առնչությամբ և այն հարցի շուրջ, թե ում պարտավորությունները չեն կատարվել», - ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ այս տարաձայնությունները բազմիցս քննարկվել են երկու նախագահների կողմից։
«Մոսկվան գնահատում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարեկամական բնույթը թույլ է տալիս բաց քննարկել այդ տարաձայնությունները», - հավելել է Պեսկովը։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայում օդային գործողությունը, ըստ ամենայնի, բավարար չէ, և թուրքական բանակը կարող է սկսել ցամաքային մարտական գործողություններ։
Թուրքիայի ղեկավարը նաև խոսել էր Ռուսաստանի անպատասխանատու վերաբերմունքի մասին՝ կապված սիրիական ճգնաժամի կարգավորման իր պարտավորությունների կատարման հետ։