Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը իրականաում դեռ չի ձևավորվել, նպատակ չունենք ընդդիմադիրներ և իշխանավորներ էնտեղ լինեն, էնտեղ պետք է լինեն 6 իրավաբան-գիտնականներ, ըստ Yerkir.am-ի, այս մասին կառավարության նիստի ավարտին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատությոն նախարար Ռուստամ Բադսյանը՝ անդրադառնալով Արփինե Հովհաննիսյանին հանձնաժողովում չընդգրկելու հարցին:
«Գնահատում ենք տիկին Հովհաննիսյանի անկեղծ մղումները: Չենք ուզում այս քայլով ցույց տալ, որ իր օգնության կարիքը չունենք կամ ունենք, դրա մասին չի խոսքը: Տիկին Հովհաննիսյանի դիմումում նշված է, որ ինքը մասնակցել է Սահմանդրական նախորդ փոփոխությունների հանձնաժողովի աշխատանքներին: Իրականում խոսք է գնում ոչ ֆորմալ մասնակցության մասին, բայց մենք կասկածի տակ դա էլ չենք դնում»,-նշեց նախարար Բադասյանը:
Ըստ նրա՝ 2015թ.-ի Սահմանադրական փոփոխությունները խայտառակություն են Հայաստանի համար:
«Այստեղ էլ խնդիր չկա, եթե մենք տեսնենք, որ այլ հանգամանքներով ամենլավ թեկնածուն է մենք կընտրենիք տիկին Հովհաննիսյանին»,-ասաց Ռուստամ Բադասյանը:
Սա եղել է քաղաքական որոշում, հաստատեց Արդարադատության նախարարը: