| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թբիլիսիում ընթացող Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունում 84 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճած Արթուր Շահինյանըխոսեց Եվրոպայի առաջնությունում՝ իր գոտեմարտերի մասին:
-Արթու՛ր, մեկնարկային գոտեմարտում մրցակիցդ շատ ուժեղ էր և բացահայտ ֆավորիտ, սակայն նրան բավական հեշտ հաղթեցիք, ի՞նչ պատահեց Ձեզ կիսաեզրափակչում:
-Այո՛, լեհ ըմբիշը բացահայտ ֆավորիտ էր, սակայն նրա հետ գոտեմարտս ստացվեց՝ հաղթեցի: Հունգարացու հետ գոտեմարտի ժամանակ ցավեցրի ուսս՝ տեղի տվեց հին վնասվածքս և չկարողացա ամբողջ ուժով պայքարել:
-Եթե չլիներ վնասվածքը, ի՞նչ եք կարծում կհաղթեի՞ք վրացի ըմբիշին:
-Կարծում եմ՝ շանսեր ունեի, այդքան էլ ուժեղ մրցակից չէր:
-Եթե եզրափակիչ հասնեիք:
-Եթե հասնեի եզրափակիչ , կարծում եմ շանսերը հավասար կլինեին: Եվրոպայի չեմպիոն դարձած ռուս ըմբիշի հետ նախկինում գոտեմարտել էի, նա հաղթել էր, բայց շատ քիչ առավելությամբ: Ամեն բան հնարավոր էր:
- Կնախապատրաստվե՞ք աշխարհի առաջնությանը, թե՞ վնասվածքը կարող է խանգարել:
-Ո՛չ, վնասվածքը այդքան էլ լուրջ չէ: Չի խանգարի ինձ:Կնախապատրաստվեմ:
Շուշանիկ ՀԱԿՈԲՅԱՆ
Թբիլիսի