Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Առևտրային SS Cotopaxi նավը, որն անհետացել էր 100 տարի առաջ, հայտնաբերվել է Բերմուդյան եռանկյունում: Այդ մասին, ըստ yerkir.am-ի, հայտնում է Fox News-ը:
Նավը լքել էր ամերիկյան Հարավային Կարոլինա նահանգի Չարլսթոն նավահանգիստը 1925 թվականի նոյեմբերի 29-ին և նավարկելու էր դեպի Կուբա, սակայն այն տեղ չէր հասել, նավի անձնակազմի ճակատագիրն էլ մնում էր անհայտ:
Վերջերս հնագետներն ուսումնասիրել են նավի ապահովագրական գործակալների գրառումները և պարզել, որ նավն աղետի ազդանշաններ է ուղարկել 1925-ի դեկտեմբերի 1-ին: Բացի դրանից՝ գիտնականները տեղեկություն են գտել, որ 35 տարի առաջ Ֆլորիդա նահանգի Սենտ Օգասթին քաղաքի ափերի մոտ անհայտ նավ է հայտնաբերվել, սակայն այն ժամանակ ոչ ոք չի էլ մտածել, որ դա SS Cotopaxi-ն է:
Բերմուդյան եռանկյունին Անտլանտյան օվկիանոսի արևմուտքում է՝ ամերիկյան Ֆլորիդա նահանգի, Բերմուդյան կղզիների և Պուերտո Ռիկոյի միջև: Այդ տարածքում կորչում են նավեր և ինքնաթիռներ: