կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-21 04:05
Առանց Կատեգորիա

Մայրը գտել է 23 տարի առաջ կորած իր երեխային

Մայրը գտել է 23 տարի առաջ կորած իր  երեխային

23-ամյա մի աղջիկ, ում նորածին ժամանակ  գողացել էին  Նյու Յորքի Հարլեմ հիվանդանոցից, տարիներ անց գտել է իր կենսաբանական մորը: Աղջկան գողացել էին, երբ նա ընդամենը 19-ը օրական էր, և հենց այդ պահից նրան մեծացրել են իրեն գողացած մարդիկ:

 

Աղջկա` Նջերա Նենսիի խոսքերով,ինքն ամբողջ կյանքում իրեն օտար է զգացել այդ ընտանիքում, իսկ դառնալով չափահաս` սկսել է կասկածել, որ ինքն իր ծնողների հարազատ աղջիկն է: Հենց այդ կասկածների արդյունքում, նա ,մտնելով Նյու Յորքի կորած եւ բռնությունների ենթարկված երեխաների ազգային կենտրոնի կայք, այնտեղ տեսել է իր եւ իր կենսաբանական մոր` Ջոյ Վուայթի  նկարը: Կենտրոնի միջոցով նրանք ԴՆԹ թեստ են հանձնել եւ պարզել են, որ իրենք մայր ու աղջիկ են:

 

Ջոյ Վուայթի խոսքերով ինքն ամբողջ կյանքում հավատացել է, որ իր աղջիկը ողջ է, եւ երբեք չի դադարել նրան փնտրելուց, սակայն իր աղջիկն ինքն է գտել իրեն: Նջերա Նենսին, ում իսկական անունը Կարոլինա Վուայթ է , արդեն հասցրել է ծանոթանալ իր իսկական ընտանիքի հետ, իսկ նրան առեւանգողների սպասվում է կալանք