Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.88 |
EUR | ⚊ | € 418.65 |
RUB | ⚊ | ₽ 3.74 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 138.39 |
Ինքնաթիռների ու նավերի տարօրինակ անհետացումները Բերմուդյան եռանկյունու շրջանում շարունակվում են արդեն ոչ մեկ տասնամյակ: Բրիտանացի գիտնականները վստահ են, որ անոմալիայի առեղծվածի բացահայտումը հարկավոր է որոնել Սիբիրում. տեղեկացնում է yerkir.am-ը` Med-heal.ru-ին հղումով:
Բերմուդյան եռանկյունին Սարգասյան ծովի մասն է, որտեղ տարօրինակ կերպով անհայտանում են նավեր ու ինքնաթիռներ: Առեղծվածը փորձել են բացահայտել բազմաթիվ գիտնականներ տարբեր երկրներից, սակայն միասնական վարկած, որը կպարզաբաներ հանելուկային անհետացումները, դեռևս չկա:
Բրիտանացի գիտնականների կարծիքով` Բերմուդյան եռանկյունու գաղտնիքը կապ ունի սիբիրյան անոմալիայի հետ: Խոսքը հանելուկային խառնարանների մասին է, որոնք գտնվում են Թայմիրում և Յամալում:
«Յամալում և Թայմիրում գտնվող խառնարանները երկար տարիներ վախեցնում են տեղի բնակիչներին: Կան դրանց առաջացման բազմաթիվ վարկածներ, սակայն համընդհանուր ընդունված վարկածի համաձայն` խառնարաններն առաջացել են գազի ստորգետնյա հզոր պայթյունների հետևանքով: Մենք համարում ենք, որ նույնը տեղի է ունենում Սարգասյան ծովում: Այնտեղ էլ կան գազային հիդրատներ, որոնք կարող են տարատեսակ անոմալիաներ առաջացնել: Օրինակ` ինքնաթիռները կարող են կործանվել` ընկնելով մեթանով հագեցած օդի մեջ, իսկ նավերը` խորտակվել մեծ քանակությամբ մեթան պարունակող ջրում»,- կարծիք են հայտնել բրիտանացի հետազոտողները: