| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Եթե փորձենք նկարագրել քաղաքական ներկապնակը, ապա կարող ենք այնտեղ ընդամենը երեք գույն տեսնել` ի դեմս հայաստանյան քաղաքականությունը կերպարանավորած երեք նախագահների:
Հասարակական-քաղաքական գործընթացները ենթարկվում են նրանց աշխարհայացքներին ու քաղաքական նախասիրություններին, հիմնվում բացառապես նրանց նկատմամբ սպասումների ձևավորման վրա: Քաղաքական միտքը պտտվում է այն հարցի շուրջ, թե ինչպե՞ս է տեղի ունենալու փոխանցումավազքը նրանց միջև, ո՞րն է լինելու նրանց մասնակցությունը այդ խելահեղ մրցակցության մեջ: Այլ տարբերակներ ուղղակի չեն քննարկվում:
Երեք նախագահներն, այսպիսով, ստեղծել են յուրօրինակ մի բերմուդյան եռանկյունի, որը կուլ է տալիս ցանկացած նորարարության հնարավորություն, չեզոքացնում նոր գաղափարների գեներացիան, կասեցնում այլընտրանքների ստեղծումը, հասարակական առաջընթացը: Մի եռանկյունի, որը ճահճացրել է ողջ դաշտը, որից, չնայած ուզում են ազատվել, բայց շարունակում են մնալ կառչած: Կարծես, նոր լիդերներ առաջադրելու, ազգային, հասարակական ռեսուրսները լիովին սպառվել են: Ու մենք դատապարտված ենք մշտապես ընտրություն կատարել վատի, մի քիչ վատի և վատագույնի միջև: