Փոխարժեքներ
11 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Հոկտեմբերի 31-ին, ժամը 14.33-ին ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա լճափից երկու քաղաքացի նավակով մտել են Սևանա լիճ ձկնորսության և չեն վերադարձել։ Պարզվել էր, որ կորել են Նորատուս գյուղի բնակիչներ Ա. Ա.-ը և Ա. Կ.-ը։ Ավելի քան մեկ շաբաթ տևած որոնողափրկարարական աշխատանքներից հետո այսօր՝ նոյեմբերի 9-ին, ժամը 16.03-ին ջրափրկարարները ափից մոտ 13 կմ հեռավորությունից հայտնաբերել են 1992 թ. ծնված Ա. Ա.-ի դին: