|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում Իրանի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ ձեռնարկել կորոնավիրուսի առնչությամբ բոլոր անհրաժեշտ քայլերը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից:
«Արդեն իսկ առկա է նման իրադրություններում գործողությունների ձևավորված համակարգ, և, անհրաժեշտության դեպքում, Իրանի մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը։ ՀՀ սահմանային անցակետերում նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված հսկողությունը շարունակվում է»,- հայտնել են ԱԳՆ-ից:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, Իրանում կորոնավիրուսի հետևանքով 2 մահվան դեպք էր գրանցվել, իսկ ըստ վերջին տվյալների՝ երկրի տարածքում արդեն 5 վարակակիր կա, որոնք գտնվում են կարանտինային ռեժիմում: