Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է՝ արդյո՞ք ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի պաշտոնակատաները կշարունակեն աշխատել։ Նա մասնավորապես ասել է. «Ես անձամբ եմ նրանց տարել ԱԱԾ տնօրենի ու Ոստկանապետի կաբինետ ու ասել՝ դուք այստեղ եք աշխատելու։ Իմ և այդ երկու կառույցների միջև կա փոխադարձ լիարժեք վստահություն և ես նրանց չեմ ուզում որևէ մեկով փոխարինել։ Նրանց տրված է 6 ամիս ժամանակ, մնում է նրանք էլ որոշում կայացնեն»։
Yerkir. am-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նշել է, որ ինքը թե՛ Արման Սարգսյանին, թե՛ Էդուարդ Մարտիրոսյանին վստահում է, բայց դա դեռ չի նշանակում, թե այդ համակարգերում չեն կարող լինել պաշտոնայներ, որոնք այլ երևույթերի մեջ ներգրավված չեն լինի։
ՍԴ-ի հետ կապված իրողությունների մասին վարչապետն ասել է. «ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ՍԴ մենք այսօր չունենք, ԱԺ-ի կողմից ընտրված ՍԴ նախագահն ընտրվել է պաշտոնական կեղծիքի արդյունքում, մենք չենք կարող սրան թեթև նայել։ Պաշտոնական կեղծիք է եղել, որի արդյունքում ՍԴ-ն մի անձի, մի խմբի կողմից օկուպացվել է։ Այդ խումբը Հայաստանի նախկին կոռումպացված իշխանություններն են։ ՍԴ նախագահը ՍԴ անդամների մասին ասում է՝ նրանք հերոս մարդիկ են, «դուխ» է տալիս էլի։ Ես ուզում եմ հասկանալ՝ նրանք սեփական ժողովրդի դեմ պայքարի հերոսներ ե՞ն, էդ ում դեմ է պայքարում ՍԴ-ն. հանուն ժողովրդավարական պետությա՞ն, լու՞րջ։ Հանունն ընտրակեղծիքների համար պայքարի՝ հերոսի կոչո՞ւմ է շնորհում ՍԴ նախագահը։ Մենք ասում ենք՝ ՍԴ անդամներ, մի՛ պայքարեք սեփական ժողովրդի ու երկրի դեմ։ Մի դարձեք հիբրիդային հեղաշրջման երազանքով ապրող արտաքին ու ներքին ուժերի ֆորպոստ»։
Փաշինյանի խոսքով քրեական գործը հարուցվել է ՍԴ նախագահի պաշտոնն օկուպացնելու դեպքի առիթով։
Նույն թեմայով վարչապետը խոսքը շարունակել է. «Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով, որ կարող է պատմել Սահմանադրության բոլոր խութերի մասին. դրա համար էլ նա ուղարկվել է համապատասխան տեղ։ Ես կրկնում եմ՝ կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ ոչ գործ եմ ունեցել, ոչ էլ կունենամ»։