կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-24 21:49
Քաղաքական

«Գնա չստացված դերերդ վերապրի». Գեւորգ Պետրոսյանը՝ Արթուր Մանուկյանին

«Գնա չստացված դերերդ վերապրի». Գեւորգ Պետրոսյանը՝ Արթուր Մանուկյանին

Սա արհամարհանք է հարյուր հազարավոր քաղաքացիների կարծիքի նկատմամբ՝ մի մարդու կողմից, որ երազում հանկարծ տեսներ, որ ինքը մի օր պատգամավոր է կարգվելու, զարմանքից ինսուլտ կստանար: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանի այն հայտարարությանը, որ հարյուր հազարավոր մարդիկ սխալվել են՝ ԲՀԿ-ին ընտրելով։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Այդպես է լինում...

Երբ մարդը հայտնվում է իր հետ կապ չունեցող կարգավիճակում, ցայտնոտից դուրս գալ չի հաջողվում, եւ դա արտահայտվում է տարատեսակ մտաժայթքումներով:

Սա արհամարհանք է հարյուր հազարավոր քաղաքացիների կարծիքի նկատմամբ՝ մի մարդու կողմից, որ երազում հանկարծ տեսներ, որ ինքը մի օր պատգամավոր է կարգվելու, զարմանքից ինսուլտ կստանար:

Մի հարցնող լինի, տո ա՜յ մոլորյալ մանդատակիր, դու ընդհանրապես ի՞նչ գործ ունես երկրի օրենսդիր մարմնում, ո՞րն ա այդտեղ քո աառաքելությունը, գնա չստացված դերերդ վերապրի...

Դու պատկերացնում ես՞ քո զբաղմունքը պատգամավորի պաշտոնից հետո...

Գործ չունես, մի պատկերացրու, հետդ մի բան կլինի...»։

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը լրագրողներին ասել էր՝ պետք չէ նախ հայհոյել, առավել եւս այստեղ՝ Ազգային ժողովում հայհոյանքներ անել։

«Ես գտնում եմ, որ 100 հազարավոր մարդիկ կարող էին սխալված լինել, ինչես եւ ես հենց հիմա։ Այո, ես գտնում եմ, որ 100 հազարավոր մարդիկ սխալվել են, որ ձայն են տվել ԲՀԿ-ին, ի՞նչ կա, անթույլատրելի բան եմ ասո՞ւմ։ Մարդիկ բիզնեսմեններ են, թող զբաղվեն իրենց բիզնեսներով։ Այսպես թե այնպես այդ վտանգն առաջանում է, երբ մարդն իր բիզնեսները թողում է եւ գալիս է Ազգային ժողով։ Ենթադրենք մարդն ունի ՀԷԿ եւ Ազգային ժողում քննարկվում է օրինագիծ ՀԷԿ-երի մասին, դա վտանգ է, չէ՞։ Պարզ է, որ ինքն իր շահերն է պաշտպանելու»։

Հարցին՝ եթե ընտրողներն են ընտրել, նրանց կամքին ինչպե՞ս բռնանան,  պատգամավորն ասաց․ «Չենք բռնանում, ասում ենք սխալ  ընտրություն եք արել, սխալվել եք ԲՀԿ-ին ընտրած սիրելի հայրենակիցներ»։

Դիտարկմանը, որ առաջին անգամ չէ ԲՀԿ-ն ԱԺ-ում, պատգամավորն արձագանքեց․  «Ես իմ կյանքում լիքը սխալներ եմ արել, նրանք էլ մի քանի անգամ սխալվել են։ Այո, սիրելի հայրենակիցներ, սխալվել եք։ Կարող է ես եմ հենց հիմա սխալվում»։

Իսկ հարցին՝ գուցե «Իմ քայլին» ընտրողներն են սխալվել, նա պատասխանեց․   «Հնարավոր է, կյանքը ցույց կտա»։