Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօրվա ՀՀ ԱԳՆ արձագանին` ուղղված ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:
«Ծանոթացա մեր ԱԳՆ֊ի արձագանքին ՌԴ ԱԳ նախարարի երեկվա հայտարարությանը։
Երկու կոնտեքստն էլ հասկանալի էին։ Մի կողմից՝ կտրուկ գնահատականների Սցիլլայից խուսափելու և Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնականապես չտապալելու ողջամիտ ցանկությունը։ Սա, հուսամ, կստացվի։
Մյուս կողմից՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի սկանդալային հետապնդումը և երկրի ներքին քաղաքական տեռորը բացառապես ներքին գործ դիտարկելու Խարիբդան։ Այ սա չստացվեց։
Բազմաթիվ պատճառներով։ Մասնավորապես՝ իշխանափոխության օրերի հանրահավաքներին Մարիա Զախարովա ինքնամոռաց ցիտելու, երբ դա ձեռնտու էր»,- գերլ է նա։
Նշենք, որ այսօր ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել էր ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում ընթացող իրադարձությունները չեն համընկնում Հայաստանի իշխանությունների այն հայտարարարությունների հետ, ըստ որի նախորդ իշխանությունները չեն հետապնդվելու:
«Մենք հետևում ենք միջազգային արձագանքին` կապված ՀՀ-ում տեղի ունեցող ներքին գործընթացների հետ, որոնք ուղղված են իրավական պետություն դառնալուն, անկախ արդարադատություն ունենալուն, կոռուպցիայի դեմ պայքարին, որոնք կառավարության ներքաղաքական առաջնահերթություններն են»,- ասել էր ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Ըստ Բալայանի` այդ գործընթացները կապված չեն ՀՀ արտաքին քաղաքականության հետ: «Այդ առնչությամբ հաստատում ենք, որ արտաքին քաղաքական առաջնահերթություններն ուղղված են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը և խորացմանը, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը: Մենք հետևում ենք այդ ուղեգծին»,- ասել է խոսնակը: