Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Այս օրը ոչ միայն հիշարժան, այլև շրջադարձային է ձեր կյանքում: Անդամակցելով ՀՅԴ մեծ ընտանիքին՝ դուք սկսում եք կյանքի նոր ուղի, դժվարին, վայրիվերումներով ու փորձություններով լի ճանապարհ: Համոզված եմ՝ պատվով կանցնեք այն, ինչպես դա անցել են ձեր նախորդները, մեր ազգային մեծ գործիչները, որոնց պետք է ձգտենք նմանվել ամեն օր. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ ՀՅԴ Ճամբարակի (Գեղարքունիքի մարզ) «Անդրանիկ Դանիելյան» կոմիտեության գրասենյակում հունվարի 22-ին տեղի ունեցած երդման և խոստման արարողությունների ժամանակ ասաց ՀՅԴ գործիչ և նորագիրների կնքահայր Մհեր Մելքոնյանը:
Երդման արարողությանը մասնակցել և ՀՅԴ Ճամբարակի կոմիտեության շարքերը համալրեց 1 նորագիր, իսկ խոստման արարողությանը մասնակցած 8 նորագիրների մուտքով կազմավորվեց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Ճամբարակի տարածքային խումբը, որը կրկին անվանակոչվեց Անդրանիկ Դանիելյանի անունով:
Արարողությունների մասնակիցներին իր ողջույնի խոսքն ուղղեց և նորագիրներին բարի գալուստ մաղթեց նաև ՀՅԴ Ճամբարակի Կոմիտեի նախագահ Գագիկ Աբրահամյանը:
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև ապագա ծրագրերի շուրջ լայն քննարկում, ավարտին՝ հյուրասիրություն: