կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-22 13:40
Հասարակություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ ՀՅԴ Ճամբարակի կառույցի նախատոնական անակնկալները Դրախտիկի և Աղբերքի աշակերտների համար

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ ՀՅԴ Ճամբարակի կառույցի նախատոնական անակնկալները Դրախտիկի և Աղբերքի աշակերտների համար

ՀՅԴ Ճամբարակի «Անդրանիկ Դանիելյան» Կոմիտեության և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Ճամբարակի խմբի ընկերների համատեղ նախաձեռնությամբ դեկտմեբերի 21-ին Գեղարքունիքի մարզի հեռավոր Դրախտիկ և Աղբերք գյուղերի դպրոցների առաջին դասարանցիներին տոնական նվերներ հանձնվեցին՝ տեղեկացնում  է Yerkir.am-ը։

Անակակնկալ-նվերները հանձնեցին մուլտ հերոսները։

 «Անակնկալներ բոլորս ենք սիրում, անգամ՝ մեծերս, բայց դրանք Ամանորի շեմին առանձնահատուկ պահեր են պարգևում հատկապես փոքրերին։ Մեր մարզերի, հատկապես՝ հեռավոր բնակավայրերի երեխաները հատուկ ուշադրության կարիք ունեն», - նշեց  ՀՅԴ Ճամբարակի «Անդրանիկ Դանիելյան» Կոմիտեի նախագահ Գագիկ Աբրահամյանը՝  կոչ անելով  բոլորին՝ մշտապես կանգնել մեր հեռավոր ու սահմանամերձ գյուղերի կողքին։

ՀՅԴ ՀԵՄ-ի Ճամբարակի խմբի անդամ Սվետա Շուշանյանն այսպիսի նախաձեռնություններին մասնակցում է առանձնակի հաճույքով։ Նա այս շրջանում խմբի մյուս ընկերների հետ ակտիվորեն ընդգրկված է ՀԵՄ-ի մարզային ծրագրերում։  

«Չնայած այն ցավալի իրողությանը, որ մեր հեռավոր գյուղերում դպրոցականների թիվը նվազում է, սակայն մեզ համար յուրաքանչյուր երեխա արժեք է։ Եթե անգամ տվյալ գյուղի դպրոցում լինի երկու, հինգ կամ տասը աշակերտ, մենք մեր պարտքն ենք համարում ինչ-որ կերպ ջերմացնել նրանց հոգիները, նրանց ոչ այնքան գրավիչ միջավայրը դարձնել փոքր-ինչ ավելի գունեղ, ավելի հետաքրքիր», - նշեց Սվետան՝ փաստելով, որ իրենք յուրաքանչյուր մանկան աչքերում տեսնում են Հայաստանի ապագան, և որքան վառվող ու ուրախ լինեն այդ աչքերը, այնքան պայծառ, այնքան ամուր ձեռքերում կլինի Հայաստանի ապագան։