Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հոլանդիայում տեղի ունեցած ՀՅԴ հիմնադրման 129-ամյակի տոնակատարության շրջանակներում տեղի է ունեցել նաև ավանդական երդման արարողություն, որտեղ ՀՅԴ Բյուրոյի անդամ ընկ. Մուրադ Փափազյանի կնքահայրությամբ երդում տվել և ՀՅԴ Հոլանդիայի կառույցի շարքերն են համալրել հինգ նորագիրներ:
Այս առիթով ՀՅԴ Հոլանդիայի կառույցի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրվել է նաև լուսանկար՝ կից հետևյալ գրությամբ. «ՀՅԴ հիմնադրության 129 - ամյակի տոնակատարության առիթով մեր երիտասարդները ընդունելով ՀՅԴ ծրագիրը, երդվելով ենթարկվել կուսակցության կանոնագրին, իրենց երդումը կատարեցին և միացան Դաշնակցության մեծ ընտանիքին. բարի եկաք սիրելի երիտասարդներ. հպարտ ենք ձեզանով, հպարտ ենք ձեր ընտրությամբ, և գիտակից նրա մեծ արժեքին»:
Հիշեցնենք՝ Նիդերլանդների (Հոլանդիա) Ալմելո քաղաքում հունվարի 18-ին տեղի է ունեցել ՀՅԴ 129-ամյակին նվիրված տոնակատարություն, որտեղ, որպես օրվա գլխավոր բանախոս, հանդես է եկել ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը: