կարևոր
1330 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-07 12:28
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանի ոչ մի տեղ չտանող ճանապարհը

Նիկոլ Փաշինյանի ոչ մի տեղ չտանող ճանապարհը

Դավաճանություն, քծնանք և պառակտում՝ այս երեք «սյուներն» են վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հիմքը։ Հենց նա թույլ տվեց Արևմուտքին, ԱՄՆ-ին և Թուրքիային խորապես ներթափանցել հայկական պետականություն, պարտադրել մեր երկրի համար վնասակար ու կործանարար ծրագրեր։ Իսկ նրանց հովանավորները գոհ են՝ թփթփացնում են Նիկոլի ուսին՝ խոստանալով ամենայն աջակցություն։ Նրանց նպատակն է՝ հեռացնել Հայաստանը ՀԱՊԿ-ից, ԲՐԻՔՍ-ից, ԵԱՏՄ-ից, տարածաշրջանային խաղաղությունից և պարտադրել իրենց կեղծ ժողովրդավարությունը՝ հենված սեփական շահերի, այլ ոչ թե մեր ժողովրդի բարօրության վրա։

Շատ կուզենանք հավատալ, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է՝ թե բա ԱՄՆ-ն ու ԵՄ-ն կօգնեն Հայաստանին վերազինվե։ Բայց ողջամիտ մարդը հասկանում է՝ ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Բրյուսելը երբեք լուրջ չեն հակադրվելու Անկարային հանուն Հայաստանի։ Իսկ առանց Թուրքիայի հետ բախման՝ Արցախի տարածքների վերադարձը անհնար է։

Նույն շարքից է ևս մեկ «ֆիքս գաղափար»՝ թե բա մի օր Իրանում ռեժիմը կփոխվի, ու ԱՄՆ-ը կմտնի հենց մեր կողքին։ Այնտեղից էլ՝ մի քայլ դեպի ՆԱՏՕ և ԵՄ։ Մանավանդ որ նրանց ճանկերը վաղուց են խորը թափանցել մեր տնտեսություն ու փորձում են կեղեքել այն։ Պետք է իսկապես կարճատես քաղաքական գործիչ լինել, որպեսզի չհասկանաս՝ Հայաստանի և Եվրոպական միության մերձեցումը տնտեսական կործանման է տանելու։ Մինչդեռ ԵԱՏՄ անդամակցությունը ապահովում է երկրի կայուն զարգացում։ Դա ակսիոմա է։

Մինչդեռ Փաշինյանն ու իր թիմը ամեն բան անում են՝ խզելու հարաբերությունները թե՛ ԲՐԻՔՍ-ի, թե՛ ԵԱՏՄ-ի, թե՛ ՀԱՊԿ-ի հետ։ Նիկոլի կառավարած նավը հաստատուն քայլերով շարժվում է դեպի արևմտյան ռիֆեր՝ եվրոինտեգրացիա և «եվրոպական արժեքներ»։ Այդ «նավը», որի հատակը ծակված է, հրճվանքով կընդունեն բրիտանական դեսպաններն ու դաշնակիցները՝ գաղութացնելով Հայաստանը և մղելով Ուկրաինայի ճանապարհով։ Դրանք արդեն անցել են այդ ճանապարհով։ Բայց մեր ժողովուրդն արդյո՞ք ցանկանում է նման ընթացք պատմության մեջ՝ վստահ եմ՝ ոչ։

Եթե ինչ-որ մեկը կասկածում է այս մտահոգիչ կանխատեսմանը, ապա թող հիշի Արևմուտքի և ԱՄՆ-ի դիրքորոշումը Մեծամորի ԱԷԿ-ի վերաբերյալ։ Ինչ խոսք, ինչեր ասես չեն արել Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար՝ պահանջելով փակել այդ կայանը։ ԵՄ-ն նույնիսկ խոստացել է տրամադրել 200 միլիոն եվրո՝ կայանը փակելու համար։ Բերում են տարատեսակ պատճառներ՝ սեյսմիկ վտանգ, հին ռեակտոր, պաշտպանական պատյանի բացակայություն, օգտագործման ժամկետի ավարտ։ Ասում են՝ արդիականացնել հնարավոր չէ, մնում է միայն՝ ոչնչացնել։ Իսկ փոխարենը՝ «Մասրիկ-Գ» արևային և «Ռենկո» գազատուրբինային էլեկտրակայաններ։ Ըստ ամերիկացի փորձագետների՝ 2027-ին Հայաստանում գազի գինը պետք է աճի մինչև 299 ԱՄՆ դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց։ Դա ծանր հարված կլինի հայ ժողովրդին։ Եվ եթե այդ հարվածն իրականանա, ապա ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է Փաշինյանի վրա։

Ուկրաինացիները արդեն իրենց մաշկի վրա զգացին Արևմուտքի «հոգատարությունը», երբ վերջիններս մշակեցին էներգետիկ ոլորտի զարգացման ծրագիր։ Արդյունքում՝ հանվեցին սակագների աճի սահմանափակումները՝ էլեկտրաէներգիայի, գազի ու ջեռուցման համար։ Չեմ կարծում, որ ուկրաինական ընտանիքներն այդ ամենից երջանիկ են։

Հետաքրքիր է նաև, որ հենց այն «քաղաքակիրթ» աշխարհը, որը մեզ մղում է դեպի վերականգնվող էներգիա, այսօր արդեն լայնածավալ կերպով հրաժարվում է «կանաչ էներգետիկայից»։ Օրինակ՝ ԱՄՆ-ում այս տարի չեղարկվել են «կանաչ» նախագծեր՝ ընդհանուր շուրջ 8 միլիարդ դոլարի։ Աշխարհը կրկին վերադառնում է դեպի նավթ և գազ։ Ու հիմա՝ այդ սխալը կատարած Արևմուտքը ուզում է այն մեզ ստիպել կրկնել։ Փաշինյանը պետք է հասկանա, որ ԵՄ պահանջները կատարելով՝ փակել Մեծամորի ԱԷԿ-ը՝ նա հարվածելու է Հայաստանի էներգետիկ անվտանգությանը։

Բայց Նիկոլ Փաշինյանը, դրա փոխարեն, ողջ ուժով ձգտում է ՆԱՏՕ և ԵՄ... Մարդը միամիտ է։ Հայաստանը այնտեղ կզրկեն ամեն ինչից՝ հագուստից ու հողից, իսկ հետո էլ կմտցնեն պատերազմ։ Իրենց համար դա սովորական է։ Բայց ե՞րբ է պատահել, որ Հայաստանի կառավարության քաղաքականությանը հրապարակավ հակադրվի Հայ Առաքելական Եկեղեցուն, և վարչապետը, փոխանակ լսելու Եկեղեցու ձայնը, պատրաստ է դավաճանել իր սեփական ժողովրդին։

Ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանը, ղեկավարվելով Լոնդոնից և Անկարայից, վարում է քաղաքականություն, որի նպատակն է Հայաստանին զրկել ազգային ինքնությունից և ավանդական արժեքներից, իսկ Հայ Առաքելական Եկեղեցու հեղինակությունը՝ ոչնչացնել։ Նա պարզապես չի կարողանում ներել Գարեգին Բ կաթողիկոսին, որ Արցախը հանձնելուց հետո վերջինս պահանջեց վարչապետի հրաժարականը։ Ինչպե՞ս կարող է Եկեղեցին հանդուրժել մեր հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը, հայկական սրբավայրերի, բնակավայրերի ու գերեզմանների քանդումը։ Սուրբ Էջմիածինը հիանալի հասկանում է՝ Փաշինյանի քայլերը ղեկավարում են արտաքին ուժեր։ Նույն ուժերը, որոնք հարվածեցին Ուկրաինայի և Մոլդովայի եկեղեցիներին՝ պառակտելու հասարակությունները և զրկելու նրանց հոգևոր հենասյուներից։ Հայ Առաքելական Եկեղեցու առաքելությունն է՝ միավորել ժողովրդին ու ասել ճշմարտությունը։ Ուստի Փաշինյանի հիմնական թիրախը դարձավ հենց Էջմիածինը։ Նա, ի պաշտպանություն իշխանության պահպանման, պատրաստ է զոհել թե՛ մեր երկիրը, թե՛ հավատքը, թե՛ պատիվը՝ հանուն իր արտասահմանյան հովանավորների։ Բայց չի հասկանում, որ հենց իրենք են կարող ցանկացած պահի նրան խաղից դուրս նետել։

Քաղաքական ինտուիցիան դավաճանում է Փաշինյանին։ Նա կարծես չի գիտակցում, որ Արևմուտքը պատրաստվում է նրան դուրս թողնելու տարբերակ՝ Ադրբեջանին հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Եվ, իհարկե, ողջ պատասխանատվությունը Հայաստանի պետականության ճգնաժամի համար կդրվի հենց իր վրա։ Փաշինյանի քաղաքական ապագան արդեն իսկ կանխորոշված է։ Թեև նա դեռ խուսափում է խաղաղության պայմանագիրը ստորագրելուց՝ ընդդիմության հետ լարվածությունը չբարդացնելու համար, բայց իրեն հանձնարարվածը նա կատարելու է։ Ու սպասելու է պարգևի։ Միայն թե՝ Արևմուտքին նա այլևս պետք չի լինի։ Պարգև նա չի ստանալու։ Քաղաքական դաշտում կհայտնվի մեկ այլ մարդ՝ անշուշտ՝ եվրոպամետ, «ժողովրդավարական արժեքների» ջատագով, բայց առանց պարտության և համապետական ատելության բեռի։ Իսկ ինչ է սպասվում հենց Փաշինյանին՝ մի քանի տարբերակ հնարավոր են։ Բայց ոչ մեկը լավ հեռանկար չի խոստանում։ Արևմուտքն անողոք է։
 

Ս․Ս․

07․08․2025