կարևոր
1204 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-06 17:33
Աշխարհ

Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել. «գազային եռանկյունին»՝ ԱՄՆ-ի հովանու ներքո՞, թե՞ ավելին

Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել. «գազային եռանկյունին»՝ ԱՄՆ-ի հովանու ներքո՞, թե՞ ավելին
Թրամփի վարչակազմը քննարկում է Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի մի շարք երկրների միանալու հնարավորությունը «Աբրահամյան համաձայնագրերին»՝ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման ամերիկյան ազդեցիկ շրջանակների նախաձեռնությանը, օրերս հայտնել  Reuters – ը՝ հղում անելով միանգամից հինգ իրազեկ աղբյուրների: Մինչ Գազայի հատվածում պատերազմ է մոլեգնում, իսկ տեղի բնակիչները զանգվածաբար զոհվում են ոչ միայն փամփուշտներից, այլեւ սովից ու ծարավից, Թրամփի վարչակազմը չի կարող համոզել տարածաշրջանային այնպիսի «ծանրաքաշին», ինչպիսին Սաուդյան Արաբիան է, պաշտոնական կապեր հաստատել Նեթանյահուի ռեժիմի հետ, այդ իսկ պատճառով ուշադությունը տեղափոխվել է Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի բնական պաշարներով հարուստ երկրներ, որոնք այս կամ այն կերպ համագործակցում են Իսրայելի հետ:

Հիշեցնենք՝ սա արդեն առաջին նման արտահոսքը չէ. Դեռեւս 2025ի մարտի սկզբին Նեթանյահուի գրասենյակը ոչ երկիմաստ կերպով աջակցեց Իսրայելի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ եռակողմ գործընկերության ամրապնդման գաղափարին (ավելի վաղ «կատաղի Բիբիի» եւ նրա «անվտանգության կաբինետի» անդամների հետ բանակցությւնները վարում էր Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիեւը)։ Կնեսետում «Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական դաշինքի ամրապնդման» առաջարկի ներկայացումը լավ համակարգված տեղեկատվական արշավի մեկնարկ տվեց մերձկասպյան երկիրը «Աբրահամյան համաձայնագրերում» ընդգրկելու համար: Մարտին ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը Բաքվում բանակցեց Ալիեւի հետ, իսկ ավելի ուշ Ուիթքոֆի առանցքային օգնականներից Արիե Լայթսթոունը կրկին մեկնեց Կասպից ծովի ափեր՝ քննարկելու մանրամասներն ու հնարավոր գործնական քայլերը:

«Երբեմն մարդիկ հարցնում են՝ ինչպե՞ս կարելի է երկարաձգել Աբրահամի համաձայնագրերը», - վերջերս Սենատում կայացած լսումների ժամանակ մտորել է Իսրայելում ԱՄՆ նախկին դեսպն եւ ավագ դիվանագետ Դանիել Շապիրոն։ «Գուցե Ադրբեջանն է՞ր։ Ադրբեջանը երկար տարիներ դիվանագիտական հարաբերությոոններ է ունեցել Իսրայելի հետ եւ առաջատար մուսուլմանական երկրներից մեկն է, որը դրանք հաստատել է Աբրահամի համաձայնագրերից շատ առաջ, դրանց ռազմավարական նշանակությունն իսկապես անհերքելի է։ Բայց նրանք նաև ունեն այս մշակութային ներուժը՝ կամուրջներ կառուցելու եւ Իսրայելի հարաբերություններն ամրապնդելու այլ արաբական և մուսուլմանական երկրների հետ, այդ թվում՝ Հարավային կամ Կենտրոնական Ասիայի որոշ երկրների հետ, որոնք արդեն իսկ հարաբերութոյւններ ունեն (Իսրայելի հետ), բայց ոչ այնքան խորը կամ հարուստ, որքան Ադրբեջանինը»։

Ըստ Reuters-ի՝ Վաշինգտոնի համար մերձավորարեւելյան «պրո-իսրայելական» դաշինքում Ադրբեջանի հետագա ներգրավման գլխավոր պայմանը Հայաստանի հետ «խաղաղության» համաձայնագրի կնքումն է, ընդ որում, չնայած գործընթացին մի շարք երկրների ներգրավելու ընդհանուր մտադրությանը, հենց Ադրբեջանի հետ են բանակցություններն առավել ակտիվ եւ հետեւողականորեն ընթանում», եւ չի բացառվում, որ Բաքվի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է կայանալ մի քանի շաբաթվա կամ ամիսների ընթացքում»: Հաղորդվում է նաեւ, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ Կենտրոնական Ասիայի երկրների նկատմամբ այս «գործընթացը նոր է սկսվում։ Սպիտակ տնից առաջարկ ստանալուց հետո հենց ադրբեջանական կողմն է դիմել «Կասպից ծովի արեւելյան ափին գտնվող իր գործընկերներին, «այդ թվում՝ Ղազախստանի ներկայացուցիչներին՝ պարզելու նրանց շահագրգռվածության մակարդակը»:

Ադրբեջանական եւ իսրայելական լրատվամիջոցներում երկկողմ համագործակցության պատմության, ներկա վիճակի եւ հեռանկարների հիացական գնահատականների պակաս չկա, ինչը Բաքվի համար կարեւոր գործոն է դարձել 2020ի աշնանը Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունների հաջող ելքի համար։ Փոխշահավետ համագործակցության ձեռք բերված մակարդակը դիտարկվւմ է գրեթե որպես փոխգործակցության օրինակելի մոդել այն պետությունների համար, որոնք չունեն ընդհանուր սահման, էթնիկ ծագում կամ կրոն, բայց միասին աշխատում են փոխադարձ հարգանքի եւ բարեկամության հիման վրա: 30 տարի առաջ՝ 1995ի հոկտեմբերին, երկու երկրների այն ժամանակվա առաջնորդներ Իցհակ Ռաբինը եւ Հեյդար Ալիեւը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նիստի շրջանակներում «առանձին զրուցում էին՝ քննարկելով, թե ինչ է պետք յուրաքանչյուր երկրի մյուսից՝ Իսրայելին անհրաժեշտ էր նավթի կայուն եւ հուսալի աղբյուր, սիկ Ադրբեջանին՝ իսրայելական ռազմական պաշտպանական համակարգեր։Այդ օրվանից Ադրբեջանի հետ Իսրայելի դաշինքը դարձել է ամենակայուն եւ ամենահուսալիներից մեկը, սակայն քչերը գիտեն, որ Ադրբեջանը Իսրայելի երկրորդ ամենամոտ բարեկամն է»: Բաքուն երբեք թույլ չի տվել, որ իսրայելա-արաբական հակամարտությունն ազդի հրեական պետության հետ իր հարաբերությունների վրա։ 2024-ի հոկտեմբերի 7-ից Ադրբեջանն ավելացրել է էներգակիրների արտահանումն Իսրայել, այն դեպքում, երբ արդեն ..1990-ականների սկզբից Ադրբեջանը դարձել է Իսրայելի էներգետիկ անվտանգության կայունացման առանցքային դերակատար:Ադրբեջանի կողմից Իսրայելին մատակարարվող նավթը եղել է Իսրայելի էներգետիկ անվտանգության հիմնական տարրերից մեկը»Իր հերթին, Ադրբեջանը դարձել է իսրայելական զենքի խոշորագույն (մինչեւ 70 տոկոս վերջին տասնամյակում) ներկրողը։  2024-ի սեպտեմբերին Բաքվում կայացած ADEX միջազգային պաշտպանական ցուցահանդեսի ընթցքում իսրայելական AS Holdings կոնցեռնը եւ նրա դուստր Ari Arms ընկերությունը, որը մասնագիտացած է ՆԱՏՕ-ի չափանիշներով թեթեւ զենքի արտադրության մեջ, համագործակցության հուշագիր են ստորագրել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությանն առընթեր azersilah պետական ընկերության հետ։

Կարելի է ենթադրել՝ «Աբրահամյան» գործընթացի շրջանակներում ձեւավորվում է Իսրայելի հետ Ադրբեջանի առաջադեմ դաշնակցային փոխգործակցության նոր փուլ։ Այսպես, հուլիսի 31-ին Բաքվում հանդիպել են ահմադ աշ-շարայի կառավարությունում ԱԳ նախարար Ասադ աշ-Շաիբանին եւ Իսրայելի ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերը, որոնք, ըստ ամենայնի, քննարկել են հիմնականում պայթյունավտանգ իրավիճակը արաբական երկրի հարավում՝ դրուզների կոմպակտ բնակության շրջաններում։ Ոչ պակաս հատկանշական է նաեւ մեկ այլ շտրիխ.Օգոստոսի 2-ին սահմանամերձ Քիլիսում հանդիսավորությամբ մեկնարկել է ադրբեջանական գազի խողովակաշարը Թուրքիայի տարածքով դեպի Հալեպ նահանգ: Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար, SOCAR-ի դիտորդական խորհրդի նախագահ Ջաբարովը հայտարարել է՝ Սիրիա գազի արտահանումը «սկսվել է ամենակարճ ժամկետում՝ ապրիլի 11-ին Անթալիայում եւ հուլիսի 12-ին Բաքվում ալիեւի եւ Սիրիայի նախագահ ահմեդ ալ-շարաայի միջեւ ձեռք բերված պայմանավործությունների հիման վրա»: Նրա կարծիքով՝ «երկու եղբայրական երկրների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական գործընկերությունը պայմաններ է ստեղծել այդ պատմական նախագծի օպերատիվ իրականացման համար»։ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի խոսքով՝ Կասպից ծովի արեւմտյան ափերից օրական 6 մլն խորանարդ մետր գազ կարտահանվի Սիրիա: Սկզբնական փուլում «հնարավոր կլինի արտահանել տարեկան մինչեւ 2 մլրդ խմ»։

Ըստ որոշ տվյալների՝ հետագայում նախատեսվում է երկարաձգել այդ գազատարը Հարավային Սիրիայով դեպի Իսրայելի հյուսիսում գտնվող Հայֆա (Կիրյաթ-Շեմոն – Ակկո – Հայֆա գծով)՝ ճյուղավորվելով Լիբանանի հյուսիսում գտնվող Տրիպոլի՝ վճարելով նույն Սիրիայի գազի լրացուցիչ մատակարարումներով գազատարը։ Քննարկվում են նաեւ «արաբական գազատարի» արդիականացման ծրագրերը, որը կապում է Իսրայելը Հորդանանի հետ եւ այնուհետեւ մինչեւ սիրիական Հոմս, որը գտնվում է սահմանից 150 կմ հեռավորության վրա: Ադրբեջանը ծրագրում է միանալ այս համակարգին՝ ներդնելով մոտ 200 միլիոն դոլար։

Ամենայն հավանականությամբ, այս նախագծի վերաբերյալ ոչ այնքան գովազդվող խորհրդակցությոնները կոչված են ամրապնդելու Անկարայի, Բաքվի, Դամասկոսի եւ Թել Ավիվի տնտեսական, հետեւաբար նաեւ քաղաքական «հանգույցը»՝ Թրամփի վարչակազմի աջակցությամբ: «Երբ Թրամփի նման մասշտաբի համաշխարհային առաջնորդը գովաբանում է Ադրբեջանի նախագահին, մենք առանձնահատուկ հպարտություն ենք ապրում։ Նման գլոբալ հրապարակայնությունն ամրապնդում է մեր պատմական կապերը ադրբեջանցի ժողովրդի հետ», – ոգեւորված է Բաքվի սեֆարդների կրոնական համայնքի ղեկավար Զամիր Իսաեւը։  «...Վաշինգտոն – Բաքու – (Արեւմտյան) Երուսաղեմ եռակողմ դաշինքի գաղափարը բազմիցս բարձրացվում է քաղաքական եւ ակադեմիական քննարկումներում:Բաքուն ընկալվում է որպես միջնորդ Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի միջեւ, ինչպես նաեւ որպես առանցքային հանգույց Հարավային գազային միջանցքում, որը կապում է Կասպից ծովը Եվրոպային, մի ասպեկտ, որն ավելի ու ավելի է կարեւորվում, քանի որ եվրոպական մայրցամաքը ձգտում է թուլացնել իր կախվածությունը ռուսական էներգառեսուրսներից», – թեման շարունակում է Maariv պարբերականը։ Ավելին, էներգետիկ անվտանգության հարցերով հայաստանցի փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը ռիսկեր է տեսնում «Հայաստանը ներքաշելու Անկարա – Բաքու – Թել Ավիվ աշխարհաքաղաքական այս հակառուսական եռանկյունու մեջ»Ադրբեջանը եւ Թուրքիան ձգտում են Հարավային Կովկասը վերածել էներգետիկ միջանցքի, որը կապում է Կասպյան տարածաշրջանը Մերձավոր Արեւելքի եւ Եվրոպայի հետ, ինչը հղի է անբարենպաստ հետեւանքներով Ռուսաստանի եւ նրա էներգետիկ դիվանագիտության համար:

Թարգմանեց Գայանե Մանուկյանը
Աղբյուրը՝ fondsk.ru