Փոխարժեքներ
06 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Հնարավոր է՝ ուրբաթ Սպիտակ տանը հայտարարվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի մասին. այս մասին The Washington Post պարբերականին ասել է Սպիտակ տան պաշտոնյաներից մեկը, որը խոսել է անանունության պայմանով:
Պարբերականը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ Սպիտակ տանը կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ տասնամյակներ շարունակ հակամարտության մեջ գտնվող երկու ազգերի միջև խաղաղության համաձայնագիր կնքելու փորձերի շրջանակում։
Հանդիպումը, որը The Washington Post-ին առաջին անգամ հաստատել են Սպիտակ տան երկու բարձրաստիճան պաշտոնյաներ, նախագահի միջազգային հակամարտություններին վերջ դնելու և դրա համար գովասանքի արժանանալու ջանքերի ամենաթարմ օրինակն է։
Պարբերականը նաև հիշեցնում է, որ ընտրվելուց առաջ Թրամփը հոկտեմբերին Truth Social-ում հրապարակված գրառման մեջ, նկատի ունենալով էթնիկ զտման ենթարկված արցախցիներին, խոստացել էր «պաշտպանել հալածվող քրիստոնյաներին» և քննադատել էր իր մրցակից Կամալա Հարիսին՝ «ՈՉԻՆՉ չանելու համար այն ֆոնին, երբ 120,000 հայ քրիստոնյաներ սարսափելիորեն հալածվել և բռնի տեղահանվել են»։ Թրամփը հայտարարել էր, որ «կաշխատի դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և կվերականգնի ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանի և Ադրբեջանի միջև»։
Թրամփը մի շարք համաշխարհային առաջնորդների կողմից առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի. այս մարտավարությունը, ըստ պարբերականի, նրանք օգտագործել են և՛ Թրամփի խաղաղապահ ջանքերը գովաբանելու, և՛ նրա բարեհաճությունը շահելու համար։