կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-27 16:24
Առանց Կատեգորիա

Ժայռափոր շինությունների հետքերը Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղում

Ժայռափոր շինությունների հետքերը Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղում

Հայաստանի պատմությունը ունի բազում չուսումնասիրված էջեր: Առ այսօր Հայաստանի տարբեր բնակավայրերում կան ժայռափոր շինությունների մնացորդներ, որոնց մասին  բավական վաղուց մոռացվել է:

Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղում`Արագած լեռան արևելյան լանջերի խմելու ջրերի աղբյուրներից սնվող Վարդենիս գետակի աջ և ձախ ափերին վաղնջական ժամանակներց պահպանվել են մի քանի ժայռափոր շինությունների հետքեր:

Քանի-որ մարդը ժայռափոր շինություններում ապրել է մինչև քարի դարի վերջը, ուստի այստեղից հստակ կարելի է եզրակացնել, որ այս շինությունները գոյություն են ունեցել ամենաքիչը Ք.ա. 6-րդ հազարամայակից սկսած:

Այսպես` ահա դրանցից առաջինը

Չափագրական տվյալներ

Բարձրությունը` 1,22 մետր

Մուտքի լայնությունը` 1,63 մ.

Փորվածքի  խորությունը դեպի ներս` 1 մ.

Հատկանշական է այն, որ վերոնշյալ կացարանի տանիքի վրա գտնվում են մեկ ուղությամբ դասավորված յոթ հսկայական քարաբեկորներ, որոնք հավանաբար ծառայել են որպես կենցաղային հարմարություններ ստեղծելու միջոց:

Նույն կացարանի ձախ կողմի մեծ քարաբեկորի  վրա կան անկանոն փորվածքներ, անզեն աչքով նայելիս մարդկային ձեռքի ազդեցությունը ակնհայտ է: Այս փորվածքները հավանաբար նույն կացարանի բնակիչների համար ծառայել են որպես կենցաղային հարմարություններ:

Վարդենիս գետակի ձախ  ափին պահպանված ևս մեկ  ժայռափոր շինության մնացորդ: Սրա շատ քիչ մասն է պահպանվել, որից մեծ ենթադրություններ չենք կարող անել, այն գուցե մասնագիտական ավելի խորը ուսումնասիրության կարիք ունի:

Պարզապես ներկայանենք սրա չափագրական տվյալները.

Մուտքի լայնությունը`1,19 մ.

Մուտքի բարձրությունը` 47 սմ.

Փորվածքը դեպի ներս 50 սմ.

Շինություն N 2

Այս մյուս կացարանը գտնվում է գետակի ձախ ափին, առաջինի համեմատությամբ ավելի բարձր դիրքում է: Նախորդի համեմատությամբ այս շինությունից ավելի քիչ բան է պահպանվել:

Չափագրական  տվյալներ

Բարձրություն 1 մ.

Մուտքի լայնություն 1,45 մ.

Փորվածքի խորություն 89 սմ.

Նույն շինությունից երկուսից երեք մետր դեպի աջ կա ևս մեկ ավելի փոքր չափեր ունեցող շինություն:  Սրա մասին ավելի քիչ բան կարելի է ենթադրել կամ ուսումնասիրությամբ պարզել:

Ի դեպ այս  շինություններից դեպի արևմուտք ընկած դաշտամիջյան հատվածում Խորհրդային տարիներին`1979-1980-ական թվականներին, նկարահանվել է  Ձորի Միրո Ֆիլմի վերջին էպիզոդներից մեկը, երբ բանբերը հայտնվում և խաղաղ աշխատանքով զբաղված բանվորներին հայտնում  ԽՍՀՄ-ի վրա ֆաշիստական Գերմանիայի հարձակման մասին:

Շինություն N 3

Եվս մեկ շինություն, որը գտնվում է նախորդ երկուսից մեկից մեկուկես կիլոմետր դեպի արևելք` գյուղի ներկայիս վարչական տարածքին ավելի մոտ` նույն Վարդենիս գետակի ձախ ափին, գետակից մոտ 10-15 մետր բարձրության վրա: Սա շինության ընդհանոր տեսքն է դիմացի բլրակից:

Կացարանի մուտքը

Կացարանի ներսի աջ հատվածը

Ներսի վերին հատվածը

 

Չափագրական  տվյալներ

Մուտքի լայնությունը` 70 սմ.

Մուտքի բարձրությունը` 1,70 մ.

Կացարանի երկարությունը 2,70 մ.

Միջին լայնությունը ներսում 1մ.

Միջին բարձրությունը ներսում 1,42մ.

Գյուղի ներկայիս բնակավայրից դեպի հարավ-արևմուտք` Յոթվերք կոչվող աղբյուրաշարքի դիմացի բլրակի վրա առ այսօր կանգուն է այս քարաբեկորը, որն ակնհայտորեն կացարան չի եղել, սակայն սրա վրա ակնհայտ է մարդկային ձեռքի ազդեցությունը:

Այս նկարում ուշադրություն է գրավում քարաբեկորի աջ կողմի վրա փորված անցքը: Այն հավանաբար ծառայել է որպես թաքստոց, կամ դիտակետ, քանի որ գտնվում է միջնադարյան ամրոցի հիմնային մասի մնացորդների վրա ավելի շատ հիշեցնում է պաշպանական հարմարություն, քանի որ հենց այդ անցքից տեսանելի դառնում դիմացի ողջ տարածությունը և այն ուղիղ նայում է գյուղում դեռևս հեթանոսական ժամանակներց ջրի պաշտամունքի կենտրոն հանդիսացող Սուրբ Յոթվերք մատուռին:

Չափագրական  տվյալներ

Քարաբեկորի փորվածքը դեպի ներս` 70 սմ.

Մուտքի բացվածքը` 84 սմ.

Մուքի բարձրությունը 38 սմ.

Սա նույն ճեղքն է արդեն քարաբեկորի դրսի հատվածից:

Ճեղքի բարձրությունը 10 սմ. Է, երկարությունը 18 սմ.:

 

Օգտագործված աղբյուրներ.

https://hy.wikipedia.org/wiki/Վարդենիս_(գետ,_Քասախի_վտակ)

Տիգրան Հայազն «Վարդենիս» Հանրագիտարան,  Երևան 2009, էջ 98:

Մհեր Համբարձումյան

Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցի պատմության ուսուցի