կարևոր
922 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-06 17:44
Հասարակություն

Սեպտեմբերին Երևանում տեղի կունենա «Հայաստան-ԵԱՏՄ» համաժողով

Սեպտեմբերին Երևանում տեղի կունենա «Հայաստան-ԵԱՏՄ» համաժողով

«Միասին» ժողովրդական շարժման հիմնադիր Մհեր Ավետիսյանը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ սեպտեմբերին Երևանում տեղի կունենա «Հայաստան-ԵԱՏՄ» համաժողով։

«Սեպտեմբերի 5-ին, ժամը 13:00-ին, Երևանում տեղի կունենա «Հայաստան-ԵԱՏՄ» համաժողով, որին կմասնակցեն աշխարհահռչակ քաղաքական և տնտեսական վերլուծաբաններ։ Համաժողովի գլխավոր հյուրերը կլինեն հայտնի քաղաքական վերլուծաբաններ Դմիտրի Սայմսը և Ֆյոդոր Լյուկյանովը։

Համաժողովի ընթացքում կքննարկվեն՝

- Հայաստան-ԵԱՏՄ հարաբերությունները,

- ԵԱՏՄ-ի ազդեցությունը Հայաստանի տնտեսական և քաղաքական զարգացման հեռանկարների վրա։

Վայր՝ Երևան, Վարդանանց 15/4

☎️Հեռախոս՝ 033-47-92-09

Բոլոր ցանկացողները կարող են ներկայացնել հայտ և մասնակցել ֆորումին։

Մանրամասների համար կարող եք կապ հաստատել նշված հեռախոսահամարով»,-գրել է Մհեր Ավետիսյանը։