Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Նկար 1
Ծաղկունյաց լեռնաշղթայի դիմացի փոքրիկ բլրակի վրա, Ապարանյան ջրամբարից հարավ` Քասաղ գետի աջակողմյան բարձունքների գագաթին վեր է խոյանում փոքրիկ և առաջին հայցքից անշուք այս մատուռը, որը տեղացիներն սովորաբար անվանում են Թուխ Մանուկ: Նմանատիպ անունով մատուռներ Քասաղ գետի հովտում բազմաթիվ են: Մատուռի կառուցման համար ճարտարապետական յուրահատուկ լուծումներ չեն արվել, այն պարզապես երկրաչափական քառակուսի հիշեցնող կառույց է, կառուցված հայկական կարմիր տուֆով: Տանիքի վրայի փոքրիկ գմբեթանման կառույցը և դեպի արևելք նայող քրիստոնեական խաչը հիշեցնում են, որ այն քիրստոնեական սրբատեղի է, որի հետ ևս կապված են ծիսական հետաքրքիր և բովանդակալից ավանդույթներ:
Այս վայրի արժեքավորությունը կայանում ոչ միայն այս մատուռի առկայությամբ: Մատուռի հարակից տարածքներում առ այսօր պահպանվել են միջնադարյան բնակատեղիի մնացորդները: Այն եղել է Արագածոտն գավառի տիրակալ Վաչուտյան իշխանների ամառանոցը և տոհմական գերեզմանատեղին: Այստեղ եղել է նաև միջնադարյան եկեղեցի, պատմական որոշ աղբյուրների հավաստմամբ եկեղեցին մասամբ ավերվել է մոնղոլական արշավանքների շրջանում:
Նկար 2
Նկար 3
Նկար 4
Նկար 5
Նկար 6
Նկար 7
2-րդից 7-րդ նկարներում պարզորոշ երևում են միջնադարյան շինությունների հիմնային մասերի մնացորդները, որոնք ևս մեկ անգամ գալիս են փաստելու, որ այս վայրը միջնադարում բավականին բարձր զարգացման հասած բնակատեղի է եղել: 2000-ականների սկզբին այստեղ ուսումնասիրություններ են կատարել մի քանի գիտական արշավախմբեր, որոնց աշխատանքները կիսատ են մնացել, հնավայրը կարիք ունի նոր ավելի խորը ուսումնասիրությունների:
Նկար 8
Նկար 13 Նկար 14
Մնացյալ այս գերեզմանաքարերը հաստատում են, որ այս վայրում բավականին խոշոր դամբարանադաշտ է եղել: Ի դեպ Գերեզմանաքարերը բավական հմտորեն հղկված են, ինչը փաստում է, որ այն հմուտ վարպետների ձեռքի աշխատանք է, իսկ միջնադարում իրենց նման ճոխությւն կարող էին թույլ տալ միայն ազնվական ծագում ունեցող այրերը:
Նկար 15 Նկար 16
Նկար 15-ի հորինվածքով քարերը սովորաբար տեղադրվում էին եկեղեցիների գմբեթների վրա, որ մեջ էր ամրացվում եկեղեցու գլխավոր խաչը, իսկ նկար 16-ում առկա խաչքարերը միջնադարում սովորաբար լինում էին եկեղեցիների պատերի շարվածքներում: Սա հաստատում է այն փաստը, որ տարածքում եղել է խոշոր եկեղեցի:
Հենց եկեղեցու հիմնային մասերի մնացորդների վրա խորհրդային տարիներին կառուցվել է Թուխ Մանուկ մատուռը: Հարակից գյուղերի տարեց բնակիչների վկայությամբ վայրը սրբատեղի է եղել մինչև Խորհրդային կարգերի հաստատումը:
19-րդ դարի առաջին կեսին Խոյից, Սալմաստից, Մուշից, Սասունից, Վանից և այլ բնակավայրերից եկած վերաբնակների համար վայրը միշտ եղել է սրբատեղի:
Ներկա մատուռը կառուցել են Ապարանի ջրամբարի տարածքում մնացած Քասաղ և Զովունի գյուղի բնակիչները, որոնք ջրամբարի կառուցման արդյունքում տեղափոխվեցին Երևանի հարակից տարածքներ, բայց այս վայրը նրանց համար առ այսօր շարունակում է մնալ սրբատեղի:
Այտեղ պարբերաբար այցելում են տաղավար տոների ժամանակ, չմոռանալով մատուռին նվիրաբերել փոքրիկ ընծաներ և յուրաքանչյուր այցելու իր սրբազան պարտքն է համարում զբաղվել մատուռի մաքրությամբ:
Այս մատուռի անունը կապվում է նաև մաշկային զանազան հիվանդությունների բուժման հետ: Ինչպես վկայում են հարկից գյուղերի տարեցները պարզապես անհրաժեշտ է, որ հիվանդը մատուռ բարձրանա սրտում ունենալուվ անվերապահ հավատ առ աստաված: Իհարկե բազմաթիվ են դեպքերը, երբ Թուխ Մանուկ մատուռ այցելությունը օգնել է բազմաթիվ մարդկանց հաղթելու հիվանդությանը:
Ստորև ֆոտոշարքը ներկայացնում է մատուռի ներսի հատվածը`զարդարված քրիտոնեական ոճի քանդակներով և սրբապատկերներով.
Մհեր Համբարձումյան
Արագածոտնի Վարդենիս գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ