|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Նախ պետք է ընդունել՝ Վաշինգտոնում Թրամփ– Ալիև- Փաշինյան հանդիպումը ԱՄՆ-ի դիվանագիտական ճեղքում է Անդրկովկասյան ուղղությամբ։ Ինչ-որ իմաստով դա նաեւ ԱՄՆ միջնորդությամբ հակամարտող կողմերի միջեւ անդրկուլիսային բանակցությունների օրինականացումն է, եւ մասնավորապես` «Զանգեզուրի միջանցքը» ԱՄՆ-ի կողմից 99 տարով վարձակալության հնարավոր հանձնման վերաբերյալ պայմանավորվածությունը։ Իսկ հետո ամեն ինչ կարող է ընթանալ արդեն «համաձայն տեքստի»` նկատի ունենալով այդ գոտում ամերիկյան ռազմական կոնտինգենտի տեղակայումը` Սև և Կասպից ծովերի միջև լոգիստիկ երթուղիների և էներգետիկ հոսքերի վերահսկման նպատակով», - նշել է Տարասովը։
«Ճիշտ է, մինչ այժմ Երեւանը պաշտոնապես հերքում էր նման տեղեկատվությունը, սակայն այժմ ոչինչ բացառել չի կարելի, եւ մենք կարող ենք ականատես լինել, Թեհրանի վարկածով, «ամերիկա-իսրայելական բազմաքայլ աշխարհաքաղաքական կոմբինացիայի» ավարտին։ Այնպես որ, իրադարձությունների նման ընթացքը Թրամփին թույլ կտա հայտարարել իր հերթական դիվանագիտական հաղթանակի մասին։ Նա հնարավորություն ունի արգելափակել նաեւ ռուսական Հյուսիս – Հարավ գեոնախագիծը։ Սա լուրջ մարտահրավեր է ոչ միայն Ռուսաստանի համար, թեեւ դեռեւս ակնհայտ չէ, որ ԱՄՆ-ն ցանկանում է եւ պատրաստ է դառնալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության այդ երաշխավորը», - ամփոփել է Տարասովը։
Թարգմանեց Գայանե Մանուկյանը։
Աղբյուրը՝ iarex.ru