|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սոմալին հրավիրել է Թուրքիային իր տարածքային ջրերում գազի որոնողական աշխատանքներ կատարելու: Թուրքիան նմանատիպ միջծովային պայմանագիր էր կնքել նաև Լիբիայի հետ: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերությունը:
«Սոմալիից առաջարկ կա: Նրանք ասում են. «Մեր ջրերում նավթ կա: Դուք Լիբիայում իրականացնում եք նման գործողություններ և կարող եք նույնն էլ այստեղ անել: Դա կարևոր է մեզ համար»», - նշում է Էրդողանը:
Թուրքիան Սոմալիին աջակցություն է ցուցաբերում 2011 թ., երբ Էրդողանն այցելել էր այդ երկիր: Անկարան դրանից հետո այնտեղ բացել է դպրոցներ, իրականացրել ծրագրեր, վերապատրաստել զինվորականների: