Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մայիսի 14-ին, ժամը 05:50-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Ժամը 07։42-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։
Որոնողական աշխատանքներին մասնակցել են 52 փրկարար ծառայող, ներգրավվել՝ 7 ջրային տեխնիկա և երկու անօդաչու թռչող սարք. տեղում իրականացվել է օդային և ջրային հետախուզություն թռչող և լողացող սարքերի օգնությամբ:
Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։
Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։