կարևոր
904 դիտում, 52 րոպե առաջ - 2026-07-22 22:22
Տարածաշրջան Տնտեսական

Տարածաշրջանում, որտեղ մենք չենք կարողանա նավթ վաճառել, ոչ ոք նավթ չի վաճառի․ Ղալիբաֆ

Տարածաշրջանում, որտեղ մենք չենք կարողանա նավթ վաճառել, ոչ ոք նավթ չի վաճառի․ Ղալիբաֆ

Տարածաշրջանում, որտեղ մենք չենք կարողանա նավթ վաճառել, ոչ ոք նավթ չի վաճառի։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Եթե մեր անվտանգությունն ապահովված չլինի, ապա ոչ մի ենթակառուցվածքային օբյեկտ անվտանգ չի լինի։

Հորմուզի նեղուցի անվտանգությունը հնարավոր է միայն ամերիկյան ուժերի բացակայության պայմաններում»,- գրել է Ղալիբաֆը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին սպառնացել է պայթեցնել կամուրջներն ու էլեկտրակայանները՝ Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի գնդակոծման պատճառով․

«Այսուհետ, ցանկացած պահի, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը հրթիռակոծի Հորմուզի նեղուցում գտնվող նավը, լինի դա հրթիռով, արկով, անօդաչու սարքով կամ ցանկացած այլ սարքով կամ զենքով, Միացյալ Նահանգները ռմբակոծելու և ոչնչացնելու է մեկ կամուրջ կամ էլեկտրակայան, ներառյալ այն կամուրջները, որոնք գտնվում են Թեհրանի կողքին կամ հենց այնտեղ»,- գրել է ԱՄՆ ղեկավարը։