Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Բրիտանացիները պատրաստվում են կորոնավիրուսով վարակվածներին որոնել հատուկ վարժեցված շների միջոցով. տեղեկացնում է Yerkir.am-ը` գերմանական Bild պարբերականը վկայակոչելով:
Այդպիսի հնարավորությանը հավատում է Լոնդոնի համալսարանի հիվանդությունների վերահսկողության բաժնի ղեկավար Ջեյմս Լոգանը:
Կորոնավիրուսի թեստերը չեն բավականացնում, և Medical Detection Dogs կազմակերպությունն արդեն սկսել է վարժեցնել շներին: Կազմակերպության մասնագետ Ռոբ Հարիսի խոսքով` իրենք արդեն ունեն այլ մահացու հիվանդությունների դեմ պայքարի դրական փորձ: «Վերջին 13 տարիների ընթացքում շներին վարժեցրել ենք, որ մի շարք հիվանդություններ տարբերակեն, մասնավորապես` պրոստատիտ ու միզուղիների քաղցկեղ, Պարկինսոնի հիվանդություն, նաև` մալարիա»,- հայտնել է նա:
Ըստ կազմակերպության մասնագետների` երբ շներն արդեն կարողանան հստակ ճանաչել կորոնավիրուսով վարակվածներին, նրանց կարելի է գործի դնել հասարակական վայրերում. 5 շնից բաղկացած խումբը կարող է օրական 4,5 հազար մարդ ստուգել: