կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-21 10:32
Առանց Կատեգորիա

Պարտադրված մորթ՝ գյուղացու գրպանի հաշվին․«հարամ կդառնա». «Ժողովուրդ»

Պարտադրված մորթ՝ գյուղացու գրպանի հաշվին․«հարամ կդառնա». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ դարձյալ կառավարության բակում էին հավաքվել անասնապահությամբ, մսի իրացմամբ զբաղվող գործարարները։ Ինչպես հայտնի է, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հունվարի 15-ից անցել է պարտադիր սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության եւ արգելում է բակային մորթը։

Իսկ բողոքող գյուղացիները նախ պնդում էին, որ հանրապետությունում բավարար չափով սպանդանոցներ չկան, իրենք չեն կարողանում օգտվել, բացի այդ, մյուս կողմից, նրանք վստահ են, որ մսի գինը շեշտակի կբարձրանա սպանդանոցային պարտադիր մորթին անցնելուց հետո, քանի որ լրացուցիչ ծախսեր կառաջանան: Օրինակ, սպանդանոցներն առաջարկում են հետեւյալ սակագները՝ մեկ խոզը՝ 5000 դրամ, ոչխարը՝ 3500 դրամ, կովը՝ 10-12 հազար դրամ: