կարևոր
3481 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-14 12:38
Քաղաքական

Իրենց կյանքը հեշտացնելու, սուտ ու կեղծիք տարածելու համար են ուզում ազատվել այս ընդդիմությունից ու ստանալ իրենց գրպանի ընդդիմությունը․ Արծվիկ Մինասյան

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԱԺ բրիֆինգների ժամին պատասխանել է մանդատները վայր դնելու մասին հարցին՝ նշելով, որ այն միշտ էլ իրենց օրակարգում եղել է, կա, լինելու է, բայց իրենք իշխանության ցանկություններով չենք շարժվելու։

«Իշխանությունն ինչո՞ւ է ուզում դա հետևողականորեն քարոզել։ Ակնհայտ է, որ ցանկացած ընդդիմություն ուզում է արտահերթ ընտրություններ, մենք ուզում ենք դա առանց Նիկոլի՝ թեկուզ ԺՊ-ի առկայության։ Եթե իշխանությունը ցանկանում է, այնուամենայնիվ, առաջանա այդպիսի իրավիճակ պարզ է չէ՞, որ 107-ից 72 մանդատների տիրապետող ուժը հենց դրեց մանդատները, այդ ԱԺ-ն պետք է լուծարվի, ինչո՞ւ իրենք չեն գնում այդ քայլին»,- ասաց նա։

Ըստ Մինասյանի՝ իրենք օրակարգ են բերում այս հարցը, որովհետև  իրավական որևէ սահմանափակում չկա, որ շարունակեն իրենց ապազգային գործունեությունը։

«Ներկայումս տեղամասային հանձնաժողովների ութ անդամներից 4-ի նշանակումը վերապահված են ընդդիմադիր խմբակցություններ ունեցող ուժերին և եթե այդ խմբակցությունները չկա,ն ամբողջ 100 տոկոս տեղամասային հանձնաժողովների անդամները նշանակվելու են ընտրատարածքային հանձնաժողովների կողմի,ց որոնք ձևավորվել են կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, որն այսօր գտնվում է իշխանության ձեռքում»,- բացատրեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ այսօր իշխանությունը ամպագոռգոռ հայտարարություն է անում, բայց երբ ընդդիմադիր պատգամավորները ներկայացնում են տեսակետներ, իրենք չեն կարողանում այլ բան անել, կամ դիմել բռնության և իրենց կայքնը հեշտացնելու համար իրենց ձեռք է տալիս, որ այստեղ ընդդիմություն չլինի, կամ ստանալ այնպիսի ընդդիմություն, որ իրենց գրպանում է գտնվում։

«Մանդատների հարցը կա, մեր օրակարգում է ,որևէ մեկը չի կարող մեզ պարտադրել այդ գործողությանը գնալու, մենք գնալու ենք, երբ համոզված լինենք, որ այս իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ չի կարողանալու օգտագործել իր վարչական, նյութական, կարմիր «բանտիկով» մուրճերը, որ հերթական անգամ վերարտադրվի»,- ասաց նա։