կարևոր
1729 դիտում, 3 ամիս առաջ - 2024-02-02 17:41
Քաղաքական

Ավտոկայանատեղիների թանկացման իրական նպատակը քաղաքացու գրպանի հաշվին համայնքային բյուջեն համալրելն է․ Գառնիկ Դանիելյան

Ավտոկայանատեղիների թանկացման իրական նպատակը քաղաքացու գրպանի հաշվին համայնքային բյուջեն համալրելն է․ Գառնիկ Դանիելյան

«Կարմիր գծեր»-ի տարեկան վճարը 160․000 դրամ դարձնելով՝ մայրաքաղաքը ոչ միայն չի բեռնաթափվում, այլ առաջանում են նորանոր խնդիրներ։ Այս մասին գրում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը։

«Մասնավոր ընկերությունների աշխատակիցները, հատկապես, միևնույն է ստիպված են լինում վճարելու այդ ահռելի գումարը։ Բացի այդ, շատերն ահազանգում են, որ վճարել են, սակայն մեքենան կայանել շատ հաճախ չի ստացվում ազատ ավտոկայանատեղիների բացակայության պատճառով։

Ըստ քաղաքապետարանի՝ փոքր կենտրոնում օրական միջինը 5000-ից 6000 մեքենա է կայանում։ Լավ կլիներ, որ նույն հաշվարկը կատարվեր հիմա։ Վստահ եմ, որ թանկացումից հետո էական փոփոխություն տեղի չի ունեցել։

Բացի այդ, քաղաքացիներին առաջարկվում է սեփական ավտոմեքենաներով կենտրոն իջնելու փոխարեն օգտվել հանրային տրանսպորտից։

Քաղաքային իշխանությունների կարկառուն ներկայացուցիչները փորձե՞լ են գոնե մեկ անգամ առավոտյան կամ երեկոյան՝ աշխատանքի ավարտից հետո, օգտվել հանրային տրանսպորտից։ Ինչպե՞ս են պատկերացնում այդքան քաղաքացու տեղափոխումը առանց այդ էլ գերծանրաբեռնված ավտոբուսներով։

Այս ամենից կարելի է ենթադրել, որ ավտոկայանատեղիների թանկացման իրական նպատակը քաղաքացու գրպանի հաշվին համայնքային բյուջեն համալրելն է, ոչ թե խնդիրը կարգավորելը»։