կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-28 23:55
Առանց Կատեգորիա

Էներգետիկ անվտանգությո՞ւնն է մտահոգում, թե՞ գրպանի պարունակությունը

Էներգետիկ անվտանգությո՞ւնն է մտահոգում, թե՞ գրպանի պարունակությունը

Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը Ֆինլանդիայում հայտարարել է, որ 7,9 մլրդ եվրո արժողությամբ «Նաբուկո» գազատարի շինարարությունը չափազանց կարեւոր է Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար: Նրակարծիքով` Ադրբեջանից եւ Կենտրոնական Ասիայից Եվրոպա էներգակիրներ տեղափոխելու համար մշակված այդ նախագիծը կյանքի կկոչվի 2017 թվականին` նախատեսված 2015 թվականի փոխարեն. տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները: 


Ֆինլանդիայի էներգետիկայի նախարար Պավո Մաատին թուրք գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ֆիննական կառավարությունը նույնպես կաջակցի նախագծի իրականացմանը, քանի որ անհրաժեշտ է, որ եվրոպացի սպառողներն ապահովված լինեն էներգակիրների այլընտրանքային աղբյուրներով:


Ի դեպ, 2017-ին Ադրբեջանը սկսելու է գազի «Շահդենիզ-2» հանքավայրի լայնամասշտաբ շահագործումը: