կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-20 12:52
Քաղաքական

Այս տարվա ՀՀ բյուջե մուտք չի գործելու 55 մլրդ դրամ. ԱԺ ընդդիմության 6 նախագիծ չընդունվեց

Այս տարվա ՀՀ բյուջե մուտք չի գործելու 55 մլրդ դրամ. ԱԺ ընդդիմության 6 նախագիծ չընդունվեց

Ազգային ժողովում այսօր լիագումար նիստերի օրակարգ չընդունվեց ընդդիմության կողմից բերված 6  նախագիծ: Դրանից մեկը Լուսավոր Հայաստան կուսակցության խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի ներկայացրած Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն էր:

Անդրադառնալով այս տարի Հայաստանում ավտոներկրողների նվազմանը և պետբյուջեի վրա դրա ազդեցությանը՝ Բաղդասարյանը նշեց. « «Մոտավոր հաշվարկով այս տարվա ՀՀ բյուջե մուտք չի գործելու 55 մլրդ դրամ, և այս օրինագծով փորձում ենք մեղմել այդ մուտքերը: Ամենևին չենք ակնկալում, որ այդ 55 մլրդ-ն ամբողջությամբ մուտք է գործելու, բայց մոտավորապես 2/5-ի մասով կարող ենք այդ հարցը լուծել: Մեր առաջարկած մոդելը հիմնականում գործարծվում է եվրոպական երկրներում: ԱԱՀ տարբերակաված դրույքի երկաստիճան մոդելն է: Մասնավորապես մենք առաջարկում ենք 3-ից 5 տարեկան մեքենաների ներմուծման դեպքում կիրառել 5 տոկոս ԱԱՀ, իսկ 5-ից 10 տարեկանի դեպքում՝ 10 տոկոս», - նշեց պատգամավորը՝ հավելելով, որ ցավոք նախագիծը չընդունվեց՝ պատճառաբանվելով ԵԱՏՄ շրջանակում ստանձնված պարտավորություններով:

Ըստ պատգամավորի՝ եթե առաջարկված նախագիծն ընդունվեր, հնարավոր կլիներ այդ գումարի (55 մլրդ) գոնե մոտ 40 տոկոսը նոր ներկրումների հաշվին բերել բյուջե:

ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի կողմից այս նախագիծը արժանացել էր բացասական եզրակացության, որն էլ ներկայացրեց հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյանը.  «ՀՀ-ում արդեն իսկ տարբեր գնահատականներով բերվել է մինչև 100 հազար ավտոմեքենա, և այն ենթադրությունը կա, որ դրանք դեռևս պետք է արտահանվեն ԵԱՏՄ, և այս օրենքի նախագծի ընդունումն առաջին հերթին կվնասի այդ մարդկանց», - նշեց Պապոյանը: