կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-27 11:27
Քաղաքական

ԵՏՄ-ից շուրջ 3 մլրդ դրամ պակաս մաքսատուրք է փոխանցվել ՀՀ բյուջե. Վարդան Հարությունյան

ԵՏՄ-ից շուրջ 3 մլրդ դրամ պակաս մաքսատուրք է փոխանցվել ՀՀ բյուջե. Վարդան Հարությունյան

2016-ին մակրոտնտեսական միջավայրը և հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունը, հարկային եկամուտների ծրագրման աճի առումով, բարենպաստ չեն եղել. խորհրդարանում Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:

«Այնուամենայնիվ, վարչարարական ջանքերի արդյունքում մեզ հաջողվել է, նախորդ տարվա համեմատ, 1.1 տոկոս հարկային եկամուտների աճ գրանցել, որը կազմել է 11.8 մլրդ դրամ», - ասաց նա:

ՊԵԿ նախագահի խոսքով`2016 թվականին ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների ցուցանիշը կազմել է 1.3 տոկոս, որը 0.1 տոկոսային կետով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները: «2016-ին պետբյուջեին հարկային եկամուտների սահմանման նպատակով անվանական ՀՆԱ-ն կանխատեսվել է 5 տրիլիոն 472.8 մլրդ դրամ, մինչդեռ փաստացի արձանագրվել է ՀՆԱ-ի 5 տրիլիոն 67.9 մլդ դրամ մակարդակ: ՀՆԱ-ի կանխատեսված և փաստացի ցուցանիշները կազմել են 374.9 մլրդ դրամ», - նշեց նա:

Ըստ Հարությունյանի` 2016 թվականին, 2015-ի համեմատ, տեղի է ունեցել երրորդ երկրներից ապրանքների ներմուծման ընդհանուր ծավալի շուրջ 1.2 տոկոսի աճ: Միևնույն ժամանակ, արձանագրվել է 3-րդ երկրներից հարկով ներմուծման անկում` 6.8 տոկոսով կամ 64.3 մլրդ դրամ մաքսային արժեքով:

«Ներմուծման կրճատումը 3-րդ երկրներից փոխարինվել է ԵՏՄ-ից ներմուծման աճով, բայց տարեկան կտրվածքով, հարկային բազաների տարբերությամբ պայմանավորված, պետական բյուջեն պակաս է ստացել շուրջ 4.2 մլդ դրամ եկամուտ»,- ասաց նա և հավելեց, որ 2016 թվականին, 2015-ի համեմատ, ԵՏՄ-ից շուրջ 3 մլրդ դրամ պակաս մաքսատուրք է փոխանցվել ՀՀ բյուջե:

ՊԵԿ նախագահի խոսքով`ԵՏՄ-ից ավտոմեքենաների ներմուծումն ազատվել է ԱԱՀ-ից, բայց այդ փոփոխությունները պետբյուջետային եկամուտների վրա նվազող ազդեցություն են ունեցել: Նա ընդգծեց, որ, ընդհանուր առմամբ, օրենսդրական փոփոխությունների եկամտային բացասական ազդեցությունը 22.5 մլրդ դրամ է գնահատվել, դրականը`10.7 մլրդ դրամ: