կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-19 16:53
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլորս «Հ1»-ի վերածվե՞նք. Լիլիթ Թումանյանը քննադատական մտքի ճնշման մասին

Բախվելու ենք գրաքննության, ցենզուրայի, խոսքի ազատության ոտնահարման, կարծիքի ազատ արտահայտման սահմանափակումների հետ, ըստ Yerkir.am-ի, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հեռուստաընկերությունների մասին հունվարի 16-ի հայտարարությանը, որ Հայաստանում կոռուպցիոներների հեռուստաընկերություններ կան և առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի փոխարեն կարելի է գրել «Կոռուպցիա» կամ «Կոռուպցիա գրուպ», ասաց ArmNews FM-ի տնօրեն Լիլիթ Թումանյանը։

«Այն բոլոր գործիքակազմը, որով գործող իշխանությանը հաջողվել է գալ իշխանության` միֆերը, կեղծիքները, ասեկոսեները, «ֆեյքնյուզը», այն ինչ իրենք բանեցրել են 10 տարի շարունակ, այսօրվա դրությամբ կարող է պտտվել իրենց իսկ դեմ: Բայց իրենք այսօր չունեն որևէ իրավական, ֆինանսական, կադրային  հնարավորություն այդ ամենը վերահսկելու: Ու հիմա փորձում են մերդիադաշտը հարմարեցնել իշոխող կուսակցության  քիմքին հաճո»,-ասաց Լիլիթ Թումանյանը:

Ըստ նրա, այսօր կարող ենք ասել, որ պետական բոլոր կարևոր ինստիտուտներն ամբողջովին գտնվում են Նիկոլ Փաշինյանի մենաշնորհի տակ, սկսվել է մամուլի նկատմամբ ոտնձգությունների փուլը և մեդիադաշտն ամբողջությամբ վտանգված է։

«Մամուլի նկատմամբ ոտնձգությունների փուլն սկսվել է դեռ 2018 թվականից, երբ սկսեցին կազմել «սև ցուցակներ», ցանկալի և անցանկալի մեդիաներ, որոնց պետք էր բոյկոտել»,- նշեց մեդիա մասնագետը։
 
Տեղեկատվական հոսքերը սահմանափակել, Լիլիթ Թումանյանի հավաստմամբ՝ հնարավոր չէ, քանի որ դրա համար ահռելի ռեսուրսներ են անհրաժեշտ, որոնք իշխող կուսակցությունը չունի։

«Հայկական ժամանակ» օրաթերթը և՛ հիմա, և՛ նախկին իշխանության ժամանակ նույն աշխատաոճով է շարժվում՝ խոսելով իշխանությանը հաճո մեդիաների մասին ասաց նա. «Նախկին իշխանությունից որևէ մեկը պիտակավորելով սահմանափակե՞լ է «Հայկական ժամանակի» գործունեությունը․ չի՛ եղել նման բան»։

Ըստ բանախոսի՝ իշխանությունը վախենում է քննադատական խոսքից, սա էլ պատճառ է, որ ամեն գնով ճնշեն ու սահմանափակեն քննադատական միտքը:

«Նիկոլ Փաշինյանը դժգոհում է, որ բազմաթիվ հեռուստաալիքներով և այլ մեդիահարթակներում քննադատություններ են հնչում իր նկատմամբ, և արտահայտվում է այդ մասին, բայց դա լավ է, բա ի՞նչ պիտի անեն, պիտի միայն գովաբանե՞ն, բոլորս «Հ1»-ի վերածվե՞նք»,- ասաց Թումանյանը: