ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հունիսի 20-ին հանդիպում է ունեցել ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ Ամիր Հոսեյն Զամանինիայի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը:
Հադիպման ընթացքում քննարկվել է գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի առնչությամբ հայկական կողմի ներկայացրած պայմանագրային փոփոխությունների մասին առաջարկությունը:
Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու կողմերի շահագրգիռ տնտեսվարող ընկերությունների և փորձագետների կողմից տեխնիկատնտեսական և իրավական հարցերում համաձայնեցումներից և դիրքորոշումների հստակեցումից հետո ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և ԻԻՀ նավթի նախարարությունների ղեկավարությունների մակարդակով կազմակերպել հեռավար բանակցությունների անցկացում՝ վերջնական լուծումներ ձեռք բերելու նպատակով: