Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գրեթե 40 է անցել նոյեմբերի 9-ից՝ մեր պատմության այդ սև էջից, որ բոլորիս դատապարտեց պարտության՝ ըստ Yerkir.am-ի նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթի» ժամանակ, որն այս անգամ կանգ առավ ուժային կառույցների շենքերի առջև և նամակ փոխանցեց։
«Ես Նիկոլ Փաշինյանից բարոյականություն կամ քաղաքական պատասխանատվություն չեմ սպասում, ազգադավ դավաճանից բարոյականություն սպասելը անիմաստ է, զուր է։ Եթե նա բարոյականության մի փոքր փշուր ունենար, առաջին իսկ օրը՝ նոյեմբերի 9-ին, կա՛մ պիտի ինքնասպան լիներ, կա՛մ պիտի անհետ չքվեր մեր տեսադաշտից ու մեր հայրենիքի սահմաններից»,-հայտարարեց Լիլիթ Գալստյանը։
Նա իր խոսքն ուղղեց հայրենի մտավորականներին, գրողներին, նկարիչներին, երաժիշտներին։
«Սիրելինե՛ր, չէ՞ որ դուք ստեղծագործում եք հայրենիքի, սիրո, արժանապատվության, հողի մասին, դուք ստեղծագործում եք այն չքնաղ հայրենիքի մասին, որին արժանի է մեզանից յուրաքանչյուրը և որքան ճիշտ պիտի լիներ, որ ձեզանից յուրաքանչյուրը հենց այսօր առաջին շարքերում լիներ։ Դուք մեր խիղճն եք, դուք մեր պատասխանատվությունն եք, դուք մեր ուղեկիցն եք մեր պատմության բոլոր քառուղիներում, որքան ճիշտ պիտի լիներ, եթե մենք այսօր միասին լինեինք։ Սիրելի՛ մտավորականներ, մտքի զինվորներ, առաջնորդե՛ք այս շարժումը, որովհետև սա շարժում չէ իշխանության համար, այն իրապես հայրենիքի փրկության, վաղվա օրվա համար է»,-ասաց Լիլիթ Գալստյանը։
Երկրորդ կոչը նա ուղղեց հայ ուսանողությանը։
«Սիրելի՛ ուսանողներ, այսօր կոտրված մեջքով ենք ապրում, մի՞թե դուք արժանի եք այս իրականությանը։ Իհա՛րկե ոչ։ Դո՛ւրս եկեք փողոց, մեր պայքարը ձեր հրաշալի ապագայի համար է, ձեր գիտելիքները պիտի իրացվեն արժանապատիվ երկրում, մենք նվաստացած ապրելու իրավունք չունենք, բոլորս միասին պիտի կերտենք մեր երկիրը»,-ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամը։
Նա հայտարարեց, որ հետ չեն նայելու, դավաճանին, ազգադավին ասում են՝ «Առանց Նիկոլ Հայաստան»։
Մանրամասն՝ տեսանյութում։