Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ասենք, Եղիշե Չարենցն ու Հովհաննես Թումանյանը, որ փողոցում հանդիպել են, սենց բարևել, գրկել, փաթաթվել, իրար համբուրել ե՞ն, կամ Մարտիրոս Սարյանն ու Ավետիք Իսահակյանը․ այդպիսի պատմական տվյալների ես, անկեղծ ասած, չեմ տիրապետում՝ ըստ Yerkir.am-ի այս օրինակով զգոնության կոչ արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում:
Նա նշեց, որ Հայաստանում հերթ կանգնելու հարցը մինչև հիմա լուծված չէ:
«Եթե բանկերի, փոստային բաժանմունքների ներսում հարցը լուծվում է, միևնույն է, դրսում չի լուծում, եթե նույնիսկ գծանշումներ են արվում դրսում: Երբ ցուցադրական մաս կա, ֆլեշմոբի հարց կա, ամեն ինչ նորմալ է, հայտնվում են հազարավոր օրինակներ, թե ինչպես են բոլորը օրինական հերթ կանգնում: Էդ օրն անցնում է, հաջորդ օրվանից ունենում ենք նույն իրավիճակը, ինչ նախկինում»,-ասաց Փաշինյանը:
Նրա համոզմամբ, շարունակվում է կորոնավիրուսի թեմայով հիբրիդային պատերազմը: Նույնիսկ սոցիալական ցանցերում գրառումներ կան, որ կառավարությունը կորոնավիրուսից օգտվելով, ասում է՝ իրար հանդիպելիս մի համբուրվեք՝ սրանով նպատակ ունեն արմատախիլ անել մեր ազգային ինքնությունը․ «Էտ երբվանի՞ց է փողոցում հանդիպելիս համբուրվելով բարևելը դարձել մեր ազգային ինքնագիտակցության մաս»,-տարակուսեց Փաշինյանը:
Մանրամասն՝ տեսանյութում․