կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-10 17:16
Տարածաշրջան

Եվրահանձնաժողովի քննադատական զեկույցը Թուրքիայի մասին

Եվրահանձնաժողովի քննադատական զեկույցը Թուրքիայի մասին

Եվրամիության  (ԵՄ) գլխավոր գործադիր մարմինը` Եվրահանձնաժողովը (ԵՀ), հրապարակել է  2016թ. Թուրքիայի զարգացման մասին զեկույց, որում կոշտ քննադատություններ են հնչեցվել. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Ըստ թուրքական Demokrathaber լրատվամիջոցի` զեկույցում քննադատությունները վերաբերում են խոսքի ազատությանը, հավաքներ կազմակերպելու ազատությանը, դատաիրավական համակարգին, մահապատիժը վերականգնելու վերաբերյալ Թուրքիայում ընթացող քննարկումներին, վերջին շրջանում երկրի ընդդիմադիր գործիչների ձերբակալություններին և  այլն:

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Թուրքիայի տնտեսական իրավիճակին: Առաջին անգամ Եվրահանձնաժողովի զեկույցում Թուրքիան տնտեսական առումով աճ չի գրանցում: Դատաիրավական համակարգում նախորդ տարվա ընթացքում նկատված ոչ անկախ  միտումներն ավելի են խորացել:

Զեկույցում խոսվում է նաև  Թուրքիայում երկարաձգված արտակարգ դրության և դրա ընթացքում իրականացված ձերբակալությունների մասին: Ձերբակալվածների մեջ առաջին հերթին նկատի են առնվում Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահները, պատգամավորները, ինչպես նաև լրագրողները:

Նշված է եղել նաև, որ Թուրքիան  2016թ. ավելի հեռացավ եվրաինտեգրման ճանապարհից:

Զեկույցի առանձին հատվածում  շեշտվել է, որ խոր անհանգստություն են առաջացնում կանանց, փոքրամասնությունների, ինչպես նաև ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր)  անձանց նկատմամբ Թուրքիայում իրականացվող ճնշումները: