Փոխարժեքներ
07 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.36 |
EUR | ⚊ | € 416.1 |
RUB | ⚊ | ₽ 3.94 |
GBP | ⚊ | £ 499.15 |
GEL | ⚊ | ₾ 142.24 |
2019-ի հոկտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում հրապարակվել է 245 հոդված, որոնցից 17-ը եղել է բացասական, 1-ը դրական, 227-ը՝ չեզոք։ ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կրկին արժանացել է բավական քննադատական հոդվածների, ավելի՝ քան դրական։
Նախկին ՀԽ մամլո քարտուղար, «Կանայք հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի նախագահ Սյուզաննա Սիմոնյանին վրդովեցրել է Լիլիթ Մակունցի Արցախի հետ կապված հայտարարությունը։ Տիկին Սիմոնյանն իր ֆեսյբուքյան էջում գրել է. «Մշակույթը քո մեջ է, ԱԺ-ն քո մեջ է, հիմա էլ Արցախն է՞ քո մեջ, ինքնակոչ Մակունց: Դու այդ աթոռը զբաղեցնում ես միայն Նիկոլի անգլերենի դասատուն լինելու շնորհիվ, լավ հիշիր: Ո՞վ ես դու, ի՞նչ ես արել այս երկրի համար, ո՞վ է քեզ ճանաչել մինչ այդ աթոռը զբաղեցնելը, որ քեզ վերապահում ես խոսել հազարավոր հայորդիների արյունը անտեսելով և մեր բոլորի անունից»: Տիկին Սիմոնյանը հավելել է. «Նիկո՛լ, չես տեսնո՞ւմ, որ Լիլիթ Մակունցն ու Վիտալի Բալասանյանը նույն բանն են ասում։ Որ Արցախն առանձին պետություն է և Հայաստանը պետք է չխառնվի նրա ներքին գործերին»։
Լրատվականներն իրենց հրապարակումներում նշում են, որ տիկին Մակունցի հայրիկը՝ Կամո Մակունցը ՀՀՇ-ական ու ՀԱԿ-ական արմատներ ունի։ Նա 2012թ․ԱԺ ընտրությունների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի Էրեբունու շտաբերից մեկի համակարգողն է եղել։ Նշվում է նաև, որ այդ նույն ընտրություններում Լիլիթ Մակունցը Հայ ազգային կոնգրեսի համամասնական ընտրացուցակում 59-րդ հորիզոնականն է զբաղեցրել:
Լիլիթ Մակունցը նշել է իր խոսքում, որ ԲՀԿ-ական Արման Աբովյանի հետ խոսել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագիծը քննարկելու մասին և նշում է, որ մտածել է, թե Արման Աբովյանը խմբակցությանը տեղյակ կպահի։ Արմանն Աբովյանն էլ նշել է, որ ընկերական զրույցում Լիլիթ Մակունցը փաստաթղթի մասին ասել է, բայց ԲՀԿ խմբակցությունում այդ փաստաթուղթը քննարկելիս պաշտոնական հրավեր չի եղել։
Որպես դրական հոդված գնահատվել է այն հրապարակումը, որում նշվում է, որ վարչապետի 4 ամենավստահելի մարդկացնից մեկը Լիլիթ Մակունցն է։