Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր կառավարության նիստից առաջ լրագրողները հարց ուղղեցին էկոնոմիկայի նախարարին Մեղրիում` հայ-իրանական սահմանի մոտ, նոր ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին լուրերի վերաբերյալ: Կարեն Ճշմարիտյանը պատասխանեց, թե դա դեռ ծրագիր է, և որոշ մանրամասներ ներկայացրեց այդ կապակցությամբ:
Ըստ նրա` այդ տնտեսական գոտին նախատեսվում է հայ-իրանական համատեղ արդյունաբերական ձեռնարկություններ ստեղծելու համար: Նախարարն անչափ կարևորեց հայ-իրանական հարաբերությունները` նշելով, որ Իրանը Հայաստանի տնտեսական քաղաքականության մեջ կարևոր գործընկեր է, և հարկավոր է փորձել ցանկացած հնարավոր ուղղությամբ խորացնել այդ հարաբերությունները
Նախարարի խոսքով` այդ ծրագրով հետաքրքրված են ոչ միայն հայ և իրանցի, այլև բազմաթիվ սփյուռքահայ գործարարներ: Ազատ տնտեսական գոտու կայացման, գործողությունների համակարգման օպերատորը հայկական կողմից լինելու է Հայաստանի առևտրա-արդյունաբերական պալատը:
Ճշմարիտյանն անդրադարձավ նաև լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս կանդրադառնան Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն այդ ազատ գոտու գործունեության վրա և նշեց, որ այն ընկերությունները, որոնց դեմ կիրառվում են այդ պատժամիջոցները, Հայաստանի հետ առանձնապես կապ չունեն, և պատժամիջոցները, ըստ նախարարի, մեծ ազդեցություն չեն ունենա: