Փոխարժեքներ
28 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Yerkir.am-ը ներկայացնում է «Այս օրը պատմության մեջ» նախագիծը, որի շրջանակներում ամեն օր կներկայացնենք տվյալ օրվա իրադարձությունները:
Հունվարի 13
1703թ. հունվարի 13-ին Մոսկվայում լույս է տեսել առաջին ռուսական լրագիրը` «Սանկտ-Պետերբուրգյան նորություններ»-ը:
1831-ի այս օրն է ծնվել ռուս դիվանագետ, կրոնական-պահպանողական ուղղության նշանավոր մտածող, փիլիսոփա, գրող, գրական քննադատ և հրապարակախոս Կոնստանտին Լեոնտևը:
1851 թվականին Լեոնտևը գրել է իր առաջին ստեղծագործությունը՝ «Ամուսնություն սիրո հիմքով» կատակերգությունը, ինչի շրջանակներում ծանոթացել է Ի.Ս. Տուրգենևի հետ, որը դրական կարծիք է տվել պիեսի մասին։
1866-ի հունվարի 13-ին է սկսվել հրատարակվել Երուսաղեմի հայկական պատրիարքարանի պաշտոնական օրգան «Սիոն» պարբերականը:
1945-ի այս օրն Երկրորդ համաշխարհային պատերազմի Բեռլինի ճակատամարտի ժամանակ սկսվել է Արևելա-պրուսական գործողությունը:
1945 թվականին ԽՍՀՄ զինված ուժերի կողմից ավելի մանրամասն մշակվել էր Բեռլինի վրա հարձակման առաջին փուլը, որը նախատեսում էր Վարշավա-Բեռլինյան ուղղությամբ հարվածը հասցնել հունվարին։ Արդյունքում Վիսլա Օդերյան գործողության զորքերը Բելառուսական I (հրամանատար՝ Գեորգի Ժուկով) և Ուկրաինական I (հրամանատար՝ Կոնև) ռազմաճակատներից ազատագրեցին Լեհաստանի մեծ մասը և դուրս եկան Օդեր՝ գրավելով մի շարք հենակետեր արևմտյան ուղղությամբ։
1945 թվականի բոլոր գործողություններից ամենաերկարը դարձավ Արևելա-պրուսական գործողությունը (հունվարի 13-ապրիլի 25)։ Գերմանիան մեծ նշանակություն էր տալիս Արևելյան Պրուսիային և նրա կողմից գրավված Լեհաստանին։ Այստեղ հարյուրամյակի ընթացքում նախապատրաստվում էր հենակետ Ռուսաստանի վրա հարձակելու համար։ Ամբողջ պատերազմը գերմանական հրամանատարությունը տանում էր արևելապրուսական՝ բազմաբևեռ պաշտպանական ռազմահենակետի վրա հիմնվելով։
1987 թվականի հունվարի 13-ին ծնվել է ռուս նշանավոր թենիսիստուհի, թենիսի նախկին աշխարհի առաջին ռակետ և «Մեծ սաղավարտի» եռակի չեմպիոն Մարիա Շարապովան:
Մարիա Շարապովան ծնվել է 1987 թվականի ապրիլի 19-ին Ռուսաստանի Սիբիրի Նյագան քաղաքում, Նրա ծնողները՝ Յուրին և Ելենան, տեղափոխվել էին Բելառուսի Գոմել քաղաքից 1986 թվականին, Չեռնոբիլի ատոմակայանում միջուկային վթարից հետո:
Շարապովան թենիսում առաջին հաջողություններին հասել է 2000 թվականի նոյեմբերին, երբ նա հաղթանակ է տարել մինչև 16 տարեկանների համար Eddie Herr Միջազգային պատանեկական թենիսի մրցաշարում, ընդամենը 13 տարեկան հասակում։ Այդ ժամանակ նրան տալիս են հատուկ մրցանակ՝ «Ծագող աստղի մրցանակ», որկ տրվում էր միայն առանձնահատուկ շնորհներով օժտված թենիսիտուհիներին:
1990-ի այս օրը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում սկսվել են խաղաղ հայ բնակչության ջարդեր:
Հունվարի 13-ին Ադրբեջանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ա. Վեզիրովը, հանդիպելով ԱԺՃ ակտիվի հետ, ասել է. «...Մեր թշնամիներին մենք մեր ճանապարհից պիտի սրբենք, ինչպես Լեռնային Ղարաբաղի մարզկոմը սրբեցինք, ԼՂԻՄ-ի կառավարման հատուկ կոմիտեն և շատ ուրիշների...»։
Հակահայկական քարոզչությունը ծավալուն հոդվածներով տպագրվել է նաև մամուլում, ներկայացվել բազմահազարանոց հանրահավաքներում։ Դրանց հաջորդել է հայերին աշխատանքից ազատելը, ահաբեկելը, ծեծն ու ջարդը։ Հակահայկական հիստերիայի ալիք բարձրացել էր դեռևս 1988 թվականի դեկտեմբերի վերջին և 1989 թվականի հունվարի սկզբին։
1990 թվականի հունվարի 13-ին բազմահազարանոց հանրահավաքից հետո ամբոխը խմբերի բաժանված, նախանշված հասցեներով) ներխուժել է հայերի բնակարանները և սկսել ծեծ ու բռնարարքներ, մարդկանց դուրս նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել։ Այնուհետև հայտնվել են ԱԺՃ-ի ներկայացուցիչները (հաճախ՝ բնակարանի համար այսպես կոչված «օրենքներով ձևակերպված» փաստաթղթերով)՝ «կյանքը փրկելու» համար անմիջապես նավահանգիստ մեկնելու առաջարկությամբ։
Հայ բնակչությունից խլել են դրամը, արժեքավոր իրերը, խնայբանկի գրքույկները, բնակարանների փաստաթղթերը։ Նավահանգստում ԱԺՃ-ի ուղեկալներում խուզարկել են տեղահանվածներին, կողոպտել են հաճախ նաև ծեծել նրանց ու Կասպից ծովով լաստանավերով ուղարկել Թուրքմենստան։ Նույնը կատարել են նաև օդանավակայանում։ Ջարդերին աջակցել են իրավապահ մարմինները, կոմունալ ծառայության տնտեսության վարչության աշխատողները (տրամադրել են հայերի բնակարանների հասցեները), շտապ օգնության բժիշկները (հայերի մահը վերագրել եճ սրտային խանգարումների)։
Ջարդերը շարունակվել են 6 օր։ Կարգուկանոնը «վերականգնելու» պատրվակով միայն հունվարի 19-ին, երբ վտանգվել է խորհրդային իշխանությունը Բաքվում, Մ. Գորբաչովը հրամանագիր է ստորագրել Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին։ Հրամանագիրը կատարել է ԽՍՀՄ զինված ուժերի օդադեսանտային դիվիզիայի հրամանատար Ա.Ն.Լեբեդը։ Զինված դիմադրական ժամանակ սպանվել են մեկ տասնյակից ավելելի գրոհայիններ. շատերը ձերբակալվել են։
1990 թվականի հունվարի 13-19-ի ջարդերից հետո հայաթափվել է Բաքուն (շուրջ 250 հազար հայ) տեղահանվել և անհայտ կորել են հազարավոր հայեր։ Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվությունից խուսափելու և միջազգային հասարակական կարծիքը մոլորեցնելու նպատակով մեղադրել են այսպես կոչված «խուլիգանական տարրերին», իբր տեղի ունեցած ողբերգական դեպքերը նարնց անկարգությունների և սանձարձակությունների արդյունք են։
1998-ի հունվարի 13-ին Ուկրաինայում հիմնադրվել է Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմը:
Թեմի իրավասության ներքո է ամբողջ երկիրը։ Առաջնորդանիստը Լվովի Սբ. Աստվածածին եկեղեցին է։ Թեմը կազմավորվել է մենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի սեպտեմբերի 1-ի զեկուցագրով։
2012-ի այս օրն Իտալիայի ափերի մոտ 4234 ուղևորով Costa Concordia օվկիանոսային զբոսանավի վթարը տեղի ունեցավ, ինչի արդյունքում զոհվեց երեսուն մարդ, անհետ կորավ 2 մարդ: